Հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում՝ Արցախի մի շարք համայնքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները:
ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ,Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին. 911,101,112:
(լուսանկարը՝ Մարտակերտի շրջանից):
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



