ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ են տարհանվել երեք առևտրի կենտրոններից՝ ռումբի սպառնալիքի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի մի քանի քաղաքներում գտնվող երեք առևտրի կենտրոններից հազարավոր մարդիկ են տարհանվել՝ ռումբի սպառնալիքի պատճառով: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ դրանք կեղծ ահազանգեր են եղել, տեղեկացնում է ren.tv-ն:
Մոտ 500 մարդ դուրս է բերվել Ֆլորիդա նահանգում գտնվող առևտրի կենտրոնից այն բանից հետո, երբ շենքի հարկերից մեկում կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել: Օբյեկտը ստուգելուց հետո՝ տագնապը չեղյալ է հայտարարվել:
Մյուս երկու դեպքերը տեղի են ունեցել Նյու Ջերսի նահանգում: Շենքերից մեկում պատին գրություն էր արված տեղադրված ռումբի մասին: Մարդիկ տարհանվել են, սակայն պայթուցիկ սարքը չի հաջողվել հայտնաբերել: Նման գրություն հայտնաբերվել է նաև Ֆարմինգթոնում գտնվող առևտրի կենտրոնում, սակայն հաղորդագրությունը նույնպես կեղծ է եղել:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



