ԱՄՆ Լուիզիանա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Լուիզիանա նահանգում զենքի խանութի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, երկուսը` վիրավոր են: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ջեֆերսոն Փերիշ շրջանի շերիֆ Ջոզեֆ Լոպինտոյին:
Twitter- ում արված հայտարարության համաձայն, ոստիկանության աշխատակիցները կրակոցների մասին տեղեկություն են ստացել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 14:50-ին (Երևանի ժամանակով կիրակի` 00:50-ին): Տեղում նրանք տեսել են հրազենային վնասվածքներով մի քանի մարդու, որոնցից 3-ը մահացած են եղել, 2-ը տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է:
Շերիֆի խոսքերով ՝ կասկածյալը խանութի ներսում կրակել է 2 մարդու վրա, այնուհետև դուրս է եկել փողոց և գնդակահարվել այլ մարդկանց կողմից: Նա տեղում մահացել է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



