Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից՝ բանակին և զինվորներին ցուցաբերած աջակցության համար (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախին ցուցաբերած աջակցության համար Իսպանիայում բնակվող բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արման Մայիլյանը պատմեց, որ օրեր առաջ՝ փետրվարի 9-ին, անակնկալ հեռախոսազանգ է ստացել Արցախի նախագահի աշխատակազմից և տեղեկացել, որ արժանացել է պարգևատրման։

«Շնորհակալ եմ Արցախի նախագահին շնորհակալագրի և մեդալի համար։ Պատերազմի սկսվելուց երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Արցախում էի, առաջնագծում՝ մեր զինվորների կողքին։ Իսկ պատերազմի  օրերին եղել եմ Հայաստանում, երբ ասացին պատերազմ է սկսվել, շոկային վիճակում հայտնվեցի, քանի որ Արցախը մեզ համար ամեն ինչ է։ Թեև մարտական գործողություններին չեմ մասնակցել, բայց ես և իմ ընկերները փորձում էինք մեր հնարավորությունների սահմանում աջակցել և օգտակար լինել»,- ասաց նա։ 

Պատերազմի առաջին իսկ օրերից Արման Մայիլյանն ու ընկերները ձեռնամուխ են եղել զինծառայողների, նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործին, ինչը շարունակվում է մինչ օրս և նախատեսվում է իրականացնել նաև առաջիկայում։ Արման Մայիլյանը Բարսելոնայի հայ համայնքի հետ համատեղ մի շարք բարեգործություններ է իրականացրել․ «Համայնքը մեծ օգնություն է հատկացրել հիմնադրամին, աջակցել բանակին՝ զինվորական հագուստներ և պարագաներ հատկացնելով մեր զինվորներին»։ 

Իրականացվող աջակցության շրջանակներում, սփյուռքում բնակվող հայ գործարար Արման Մայիլյանը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել են նաև հումանիտար օգնություն, որին միացել են  սփյուռքում բնակվող մի շարք այլ հայրենասեր գործարարներ։ Նախաձեռնության շրջանակներում ձեռք է բերվել Mercedes մակնիշի 24 շտապօգնության բարձրակարգ ավտոմեքենա՝ ամբողջությամբ համալրված բժշկական բարձրագույն սարքավորումներով, որոնք անհատույց կտրամադրվեն Հայաստանի Հանրապետությանը։ Ի դեպ, շտապօգնության մեքենաներից 5-ն անձամբ նվիրաբերվել է Արման Մայիլյանի կողմից։ Վերջինիցս տեղեկացանք, որ շտապօգնության 4 մեքենան արդեն Հայաստանում են, իսկ 20-ը այսօր գիշեր կլինեն Երևանում։

Իսպանիայում բնակվող հայ բարերարը Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար փետրվարի 10-ին ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին, որը պատերազմի օրերին առանձնակի քաջություն է ցուցաբերել՝ իր հաշվարկի հետ տանկով ոչնչացնելով հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ։ «Ինձ համար կարևոր չէր, թե որտեղից կլիներ զինծառայողը՝ Հայաստանի՞ց, թե՞ Արցախից, ցանկություն ունեի մի փոքրիկ նվեր անել նրան և որպես նրա կատարած սխրանքների շնորհակալություն՝ ավտոմեքենա նվիրեցի։ 19-ամյա Սուրենը Արցախի Կարմիր շուկա համայնքից է, նրան  առաջին անգամ տեսա պաշտպանության նախարարությունում, ինքն էլ չգիտեր, որ նման նվեր ունի։ Իհարկե, մեր բոլոր զինվորներն են արժանի շնորհակալության, բայց շատ ուրախ եմ, որ հենց իրեն բաժին հասավ, քանի որ նա առանձնանում էր իր համեստությամբ։ Ուզում եմ, որպեսզի մեր բոլոր զինվորները զգան, որ գնահատված են»,- նշեց Արման Մայիլյանը։

Վերջում Արման Մայիլյանը խաղաղություն ցանկացավ մեր երկրին՝ նշելով, որ աջակցությունները շարունակվելու են նաև առաջիկայում, և կարևոր է, որ յուրաքանչյուրն այս դժվարին պահին լինի մեր երկրի, զինվորների և նրանց ընտանիքների կողքին։ 

    
Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը