Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե այս եռացող լավան ժայթքի, իր ճանապարհին ամեն ինչ ավերելով առաջ կգնա»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ շաբաթներ առաջ, երբ զրուցում էին մի քանի մտավորականներով, հանգել են եզրակացության, որ բացասական մոտեցում կա կուսակցականության գաղափարի վերաբերյալ, ինչի մեջ իրենց մեղքի չափաբաժինն ունեն նաև կուսակցությունները: «Որպես անհատներ, մասնակցում էինք «17+1» ձևաչափով ընդվզմանը, որովհետև հասկանում էինք՝ այս աղետից դուրս գալը գերմարդկային ճիգեր է պահանջելու մեր ժողովրդից: Բայց մտավորականների այս անտարբերությունը նաև վիրավորական էր, որոշեցինք նրանց արթնացնել: Ընտրվեց Խրիմյան Հայրիկի «Վասնզի ձայն հայրենյաց հղեցի առ աշխարհ» թևավոր խոսքից «Ձայն հայրենյաց» հատվածը, որը դարձավ մեր նախաձեռնության խորհրդանշական անունը: Մեզ համար էլ էր անակնկալ, որ համակիրների մի վիթխարի խումբ հավաքվեց:

Երևանյան մեր հանդիպումներին մինչև երեք հարյուր մտավորականներ, հայտնի դեմքեր են մասնակցում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը՝ ներկայացնելով «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը: Այսօր արդեն նախաձեռնության մասնակիցները մարզային հանդիպումներ են ունենում: Գրականագետը նշում է՝ իրենց համոզմամբ, մարզերում լրատվության խիստ պակաս կար: «Դա ապացուցվեց նրանով, որ իշխող վարչախումբը լրատվամիջոցներից շատերը, որոնք իրական և ճշմարիտ լրատվություն էին սփռում, փակեց կամ սահմանափակեց նրանց հասանելիությունը: Մեր առաջին այցելությունը եղավ Վանաձոր, որտեղ հանդիպեցինք Լոռու մարզի մի շարք մտավորականների հետ: Այնտեղ ծավալված զրույցը մեզ զարմացրեց՝ դժգոհության բարձր մակարդակ, ներկայացվող փաստարկներ և այլն, իսկ Գյումրիում քննարկումը շիկացած կաթսայի էր նման:

Բոլոր մարզերում, ուր այցելել ենք, մեկ բան հստակ է՝ մարդիկ հասկացել էին, որ հարվածն ուղղված է եղել գլխավոր զարկերակին՝ մշակութային նկարագրին: Որոշվեց տեղերում ստեղծել մտավորականների խորհուրդներ, որոնք ի մի կբերեն մարդկանց, կորոնեն ուղիներ, կանեն առաջարկներ, և կորոշենք մեր հետագա անելիքը: Մեր համերաշխությունն ենք հայտնել բոլոր կառույցներին և ուժերին, բոլորս հավաքվում ենք մեկ նպատակի շուրջ՝ աղետներ բերող, ազգակործան, հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող այս վարչախումբը պետք է հեռանա: Թե հետո ինչպես կդասավորվի քաղաքական կյանքը, մտավորականների ճնշող մեծամասնությանը չի էլ հետաքրքրի: Նրանք տեսնում են՝ այսօր աղետ կա, հայտնվել ենք ոչ միայն պետականությունը, այլ նաև ժողովրդին կորցնելու վտանգի առաջ: Կա ներքին վիթխարի տրամադրություն հայրենիքը լքելու գաղափարի շուրջ:

Զարմանալի է, բայց ցանկանում են հեռանալ ընտանիքներ, որոնք ունեն միջին և միջինից բարձր սոցիալական կենսակերպ: Կա արդարության պակասի մեծ չափաբաժին: Ժողովուրդն իրեն անարգված է համարում: Հիշո՞ւմ եք՝ վարչապետի աթոռին բազմած անձը հայտարարեց, թե ժողովրդի մեջ թասիբ չկա: Դա ասվում էր այն ժողովրդին, որն ամենաթանկն էր տվել՝ իր զավակի արյունը, էլ չասած այն մասին, որ վերջին կոպեկն էր հավաքում և տալիս բանակին: Մարդկանց մի մասի երեխաները, ում ասում էին, թե թասիբ չունեն, նահատակվել էին: Նման խոսակցություն ունեցել ենք օրերս Վայքում, որտեղ հավաքվել էին ճարտարապետներ, ուսուցիչներ, մշակութային գործիչներ և այլք: Բոլորը ցանկանում են միավորվել մեկ գաղափարի շուրջ, անգամ նման բնութագրում եղավ, թե այս ֆաշիստական վարչակազմը պետք է հեռանա: Մարդիկ վիրավորված են իրենց հերոսների փոխարեն, ում շիրիմներին ուխտագնացություն են կազմակերպում, նրանց թափած արյունն առոչինչ համարեց այս վարչակազմը»,-նշում է մեր զրուցակիցը: Սրապիոնյանն ընդգծում է՝ ժողովրդի այս զայրույթը նաև վախ է ծնել իրենց մեջ:

«Եթե այս եռացող լավան, որը լեռան տակ է, հանկարծ ժայթքի, իր ճանապարհին ամեն ինչ ավերելով առաջ կգնա: Գուցե հետևանքները շատ ավելի վատը լինեն: Խնդրել ենք մարդկանց փետրվարի 20-ին հավաքվել Երևանում և հասկանալ, թե ինչ է լինելու մեր երկրի վիճակը: Իրական մտավորականները չեն ձգտում պաշտոնի, նրանք ուղղակի ցանկանում են նորից հնարավորություն ստանալ ստեղծագործելու: Մտավորականների շրջանում դժգոհությունը հասել է գագաթնակետին, մեր հիմնական նպատակն այսօր գաղափարի կոնսոլիդացումն է, դրանից հետո, երբ ժողովուրդն այս աղբը կմաքրի ղեկավար աթոռներից, թող ընտրություններ լինեն»,-ասում է գրականագետը: Այս օրերին նախաձեռնության անդամները հանդիպում են պատերազմից վերադարձած զինծառայողների հետ: «Երեխաները եկել են տուն, նրանցից շատերն այսօր անուշադրության են մատնված, եթե, իհարկե, Էրատո թագուհին չի բարեհաճել ինչ-որ մեկին կաշառել և մտնել զոհված զինծառայողի տուն:

Տղաները բառի ուղիղ իմաստով դժոխքի միջով են անցել, նրանք հոգեբանական վերականգնման կարիք ունեն: Մեր մեջ կան հոգեբաններ, որոնք մասնագիտական օժանդակություն են ցույց տալիս, դիմում ենք ֆինանսապես ավելի կարող մարդկանց՝ տղաներին օգնելու համար: Մեր ուժերով կազմակերպում ենք միջոցառում, որտեղ զինվորը մի պահ կմոռանա իր ստացած վերքերը և կկտրվի այս մռայլ իրականությունից, իսկ դա ազդակ է, որ նա կվերադառնա լիարժեք կյանք: Եվ ամենակարևորը` նա կհասկանա, որ մարդկանց հոգին իրենց համար ցավում է: Այցելում ենք նաև վերականգնողական կենտրոն, միջոցառումներ կազմակերպում: Կմտնենք մարդկանց տներ, կծնկենք մայրերի առաջ, որոնք ամեն օր տեսնում են իրենց հաշմված որդիներին, կզրուցենք նրանց որդիների հետ: Կայցելենք զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորների ծնողներին: Ի վերջո, պետք է վերականգնենք մեր բանակի հոգեբանությունը»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան