Անհայտ անձը բռնություն է գործադրել վաճառողուհու նկատմամբ և հափշտակելով զգալի չափով ոսկյա իրեր՝ դիմել փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ին, անհայտ անձը ապօրինի մուտք է գործել Սիսիան քաղաքի Գ.Նժդեհ փողոցի թիվ 9-րդ հասցեում գտնվող «Ագաթ» խանութ-սրահ, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, վաճառողուհու կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարձակում է գործել, հափշտակել զգալի չափերով ոսկյա իրեր և դիմել փախուստի: Վաճառողուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիանի ԲԿ» ՓԲԸ: Լուսանկարում պատկերված անձի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրվում է զանգահարել 1-02, 0283-2-27-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության բաժին: Տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:»

1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



