Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար, բայց մտադիր ենք համագործակցել բոլոր այն հարցերում, որտեղ ընդհանուր շահ ունենք. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնում համոզված են, որ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար, բայց նաև մտադիր են համագործակցել Մոսկվայի հետ այն հարցերում, որտեղ փոխադարձ շահեր կան, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտպանական գերատեսչության հայտարարությանը:
«Լիարժեքորեն ակնհայտ է, որ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգների: Նրանք իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար ռազմական ուժի կիրառման են դիմում: ԱՄՆ-ը մտադիր է հարցը քննարկել դաշինքի նախարարական համաժողովում»,- նշված է հայտարարությունում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



