Բիլ Գեյթսը հայտնել է մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմենաբարդ խնդիրը, որը ծառացած է մարդկության առջեւ, կլիմայական չեզոքության հասնելն է մինչեւ 2050 թվականը: Այդ մասին ասել է Micorosoft ընկերության հիմնադիր, բարեգործ Բիլ Գեյթսը փետրվարի 16-ին Ավստրալիայի ազգային հանրային հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում։
«Դա ամենաբարդ խնդիրն է (կլիմայական չեզոքության հասնելը մինչեւ 2050 թվականը), որը երբեւէ ծառացել է մարդկության առջեւ, որովհետեւ ֆիզիկապես աշխարհի տնտեսությունը՝ ցեմենտը, պողպատը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, այդ բոլոր սեկտորները պետք է փոխվեն»,-ասել է Գեյթսը:
Նա ճշտել է, որ միայն ինովացիաների կիրառումը, դրանց մասշտաբավորումը, ինչպես նաեւ կլիմայական չեզոքությունը թույլ կտա այդ խնդիրը լուծել մինչեւ 2050 թվականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



