Ղրիմում պանթյուրքիստները կոչ են արել սպանել ռուսներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը ահազանգել է այն մասին, որ մի քանի օր առաջ համացանցում հայտնվել է Ղրիմից մի լուսանկար՝ ռուսաստանցիներին սպանելու մասին քողարկված պանթյուրքիստական կոչով: Թռուցիկներում գրված է. «Ռամիլը կարող էր, և դու կարող ես»: Ակնհայտ է, որ խոսքը Ռամիլ Շամսուդդինովի մասին է, ով գնդակահարել էր իր ծառայակիցներին:
«Փափուկ ուժ` թուրաներեն: Նրանք աշխատում են երիտասարդների հետ: Եվ կապ չունի՝ որ թուրքերն են: Ղրիմի թաթարները Կիևի կամ նեոօսմանների ծառայության մեջ են՝ համառորեն, քայլ առ քայլ: Խնդիրն այն է, որ նրանք աշխատում են մեր երիտասարդների հետ՝ դեռևս միայն մեր երիտասարդների», - գրել է Մեդվեդևը Տելեգրամի իր ալիքում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



