Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու են բարձրացել դեպի ՌԴ ավիատոմսերի գները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված ՀՀ ավիափոխադրող կազմակերպության՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։

Մասնավորապես՝ ՀՀ ռեզիդենտ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, որի հետևանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են ըստ աճման կարգի՝ սահմանափակ քանակով, մինչև փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ ընկերություններին, ապա հարկ է նշել, որ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունը դուրս է հանձնաժողովին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից և գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ներքո:

Այնուամենայնիվ, hանձնաժողովը նախկինում ևս առնչվել է ավիատոմսերի գների բարձրացման երևույթին, ինչի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործընկերների միջոցով փորձել է պարզել ավիատոմսերի գների ձևավորման մեխանիզմները, ինչպես նաև դրանց գների բարձրացումների պատճառները: ԵՏՀ ուսումնասիրության շրջանակում արձանագրվել է, որ ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի սակագների ենթադասերի արդյունավետ կիրառման նպատակով օգտագործվում են եկամտաբերությունը կառավարող ծրագրային հավելվածներ: Ավիաընկերություններն ինքնուրույն են սահմանում սակագների խմբեր, որոնց շրջանակներում կարող են սահմանվել մի քանի ենթադասեր: Եկամտաբերության կառավարման ծրագրերը նախատեսում են ընտրված ուղղությամբ թռիչքների համար օդանավի նստատեղերի բաշխում՝ ըստ սակագնային դասերի, դրանց արժեքի սահմանում՝ կախված թռիչքի ուղղությունից և այլն: Բացի այդ, ավիափոխադրողների կողմից օգտագործվում են նաև ամրագրման, վաճառքի, նստատեղերի բաշխման, տոմսերի էլեկտրոնային գրանցման, ուղեբեռի գրանցման և այլ ծրագրեր: Նշված ծրագրերը աշխատում են փոխկապակցված կերպով և մեկից մյուսին փոխանցվում են անհրաժեշտ տվյալներ:

Ընդ որում, հարկ է նշել, որ վերոգրյալ ծրագրերն ավտոմատացված են և գրեթե զուրկ մարդկային ազդեցության գործոններից։

«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովԱրթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն