Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում կմեկնարկեն Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները։
«Զորավարժությունների նպատակը Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում անվտանգության ապահովումն է», – IRNA գործակալության փոխանցմամբ` այսօր հայտարարել է Իրանի Զինված ուժերի փոխհրամանատար Հաբիբոլա Սայարին։ Զորավարժությունների հստակ ժամկետները երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները առայժմ չեն հստակեցնում։
Վերջին անգամ Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում Իրանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ էին կազմակերպել 2019 թվականի դեկտեմբերին։ Այդ զորավարժություններին մասնակցում էին նաև Չինաստանի ռազմածովային ուժերը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



