Գորիսում չշահագործվող ավտոբուս է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրշեջ-փրկարարները փետրվարի 14-ի ժամը 09։52-ին մարել, 10։12-ին մեկուսացրել են Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի 5-րդ թաղամասում գտնվող չշահագործվող «Kuban» մակնիշի ավտոբուսի հրդեհը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Աղբյուրի համաձայն՝ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 14-ին, ժամը 09։29-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի 5-րդ թաղամասում այրվում է չշահագործվող ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



