«Աստանայի» հաղթանակն ու Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը
ՍՊՈՐՏԹուրքիայում մարզահավաք անցկացնող «Աստանան» ընկերական խաղում մրցել է ռուսական «Չայկայի» հետ եւ հաղթանակ է տարել 2։1 հաշվով։
Ռուսաստանցի Անդրեյ Տիխոնովի գլխավորած թիմի կազմում գոլի եւ գոլայն փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Աստանայի» մեկնարկային կազմում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը նույնպես չի փոխարինվել։
Սպասվում է, որ 28-ամյա Հարոյանն առաջիկայում պայմանագիր կկնքի Ղազախստանի 6-ակի չեմպիոնի հետ: Հարոյանը վերջերս հեռացել էր ռուսական «Տամբովից», որն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



