Թե ինչպես են փոքր քայլերով զավթում Արցախի պատառները՝ Հայաստանի և Արցախի ղեկավարների լուռ համաձայնությամբ. Նաիրիա Կարապետյան
ԲԼՈԳԱԺ նախկին պատգամավոր Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երրորդ օրն է, ինչ Թուրալ Գյանջալիևը գրել է, որ հանդիպել է «Խանքենդիի երիտասարդության հետ», քննարկել Ստեփանակերտի իրենք տները վերադառնալու հարցը և այլն:
Մի կողմ թողնենք, որ «երիտասարդությունը» հազիվ թե տեսած լինի կամ հիշի «հարազատ տները սիրելի Խանքենդիում», անդրադարձս սրա մասին չէ:
Էլի ու էլի եմ հարցնում. Նիկոլի համար Ստեփանակերտը Ադրբեջան է և վե՞րջ: Արայիկը սեփական կարծիք ունի՞ այս մասին:
Գուցե արձագանքե՞ք, հայկական երկու պետությունների ղեկավարներ: Թե՞ այս «ընտրյալ ներկայացուցիչը» կանաչ լույս ունի ձեր կողմից…»:

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



