Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բայդենը պետք է պատժամիջոցներ կիրառի հայերի դեմ պատերազմական հանցանք գործած անձանց դեմ. Դևիդ Ֆիլիպս

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի Արցախի դեմ վերջին պատերազմում ներգրավված այն թուրքերի, ադրբեջանցիների և իսլամիստ ջիհադիստների նկատմամբ, որոնք Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործություններ են իրականացրել: Այս մասին Սիրիայի մարդու իրավունքների հետազոտության կենտրոնի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում նշում է Դևիդ Ֆիլիպսը, ով Կոլումբիայի համալսարանում մարդու իրավունքների և խաղաղության հաստատման ծրագրի տնօրենն է և Artsakh Atrocities Project-ի (Վայրագություններ Արցախում նախագիծ) ղեկավարը:

«Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի հանցագործությունը նախապատրաստողների դեմ, ճանապարհորդական արգելք կիրառի նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ, սառեցնի հաշիվները: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը պետք է գործերը տրամադրի «Ինտերպոլ»-ին և կարմիր տեղեկագիր հրապարակի՝ նրանց ձերբակալելու պահանջով»,- նշել է Դևիդ Ֆիլիպսը:

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը թուրքական զինուժի և սիրիացի վարձկանների աջակցությամբ հարձակում էին սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: «Ականատեսները նկարագրում են, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում դիակները, գլխատում քաղաքացիներին, օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպես կասետային ռումբերն ու սպիտակ ֆոսֆորը: Անհրաժեշտ են պատժամիջոցներ մարդկության դեմ հանցանքներ և պատերազմական հանցագործություններ նախապատրաստողներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Ֆիլիպսը: Նա պատմել է, թե ինչպես է Թուրքիան Սիրիայից և Լիբանանից շուրջ 2000 իսլամիստ ջիհադիստների տեղափոխել Ադրբեջան՝ հայերին սպանելու դիմաց պարգևատրումներ խոստանալով:

Ֆիլիպսը նշել է բոլոր ջիհադիստներին, ում ինքնությունը հայտնի է և ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել արցախյան պատերազմում հայերի դեմ իրականացվող պատերազմական հանցանքներում:

«Այս ջիհադիստներն ինքնուրույն չեն գործել: Լեռնային Ղարաբաղի գործողությունները ղեկավարել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Իսկ դաշտային գործողություններն իրականացվել են թուրք հրամանատարների միջոցով»,- գրել է Ֆիլիպսը: Նա ընդգծել է, որ ջիհադիստ վարձկաններին Ադրբեջանն ամսական 2000 ԱՄՆ դոլար է վճարել:

Այս ընթացքում Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» նախագիծը հավաքագրել է բոլոր տվյալները պատերազմական հանցագործությունների և դրանց հեղինակների վերաբերյալ:

«Մենք գիտենք՝ ովքեր են այս հանցագործությունների հեղինակները: Սակայն մենք դեռևս չգիտենք` արդյոք Բայդենի ադմինիստրացիան աչք կփակի Արցախի կոտորածների վրա, թե դրանց հեղինակներին պատասխանատվության կենթարկի»,- նշել է Ֆիլիպսը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, որը կայուն է միայն ռուս խաղաղապահների շնորհիվ, շարունակում է պայթյունավտանգ մնալ:

«Պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը լավագույն ուղին է ադրբեջանցի ու թուրք անձնակազմերի, ինչպես նաև նրանց կից կործող ջիհադիստների կողմից մարդկության դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ»,- եզրափակել է Դևիդ Ֆիլիպսը:

Դևիդ Ֆիլիպսն ԱՄՆ նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերում ծառայել է որպես գլխավոր խորհրդական և արտաքին հարաբերությունների փորձագետ:

ՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց