Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. Առողջապահության նախարարություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Հարգելի' քաղաքացիներ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`
Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:
Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետեւանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:
Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,- հայտնում է նախարարությունը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



