Ավրաամ Ռուսոյի եւ Սոգդիանայի նոր տեսահոլովակի նկարահանումները Հայաստանում (լուսանկարներ ,տեսանյութ)
ՖՈՏՈՕրեր առաջ «Հայֆիլմ» կինոստուդիայում կայացավ ռուսական էստրադայի հայտնի երգիչներ Ավրաամ Ռուսոյի եւ Սոգդիանայի զուգերգի տեսահոլովակի նկարահանումը:
NEWS.am STYLE-ը բացառիկ իրավունքով ներկա էր տեսահոլովակի նկարահանմանը եւ կարողացել է պարզել երգիչների համագործակցության մանրամասներն ու տեսահոլովակը Երեւանում նկարահանելու պատճառները:
Ի տարբերություն Ռուսոյի` Սոգդիանան առաջին անգամ էր Հայաստանում: Երգչուհին քաղաքին հիմնականում ծանոթացել է ավտոմեքենայից, սակայն անչափ ոգեւորված է այստեղ գտնվելու առթիվ.
«Ավրաամի եւ իմ զուգերգը կոչվում է «Нет невозможного»: Այս գեղեցիկ ստեղծագործության հեղինակներն են Օլեսիա Օսենինան եւ նրա ամուսինը` Տարաս Պանենկոն: Երբ առաջին անգամ լսեցի երգն, այնտեղ տեսա ինչ-որ երկխոսություն եւ որոշեցի, որ այն պետք է լինի զուգերգի տեսքով: Ուրախ եմ, որ ճիշտ պահին հանդիպեցի Ավրաամին, ինչի շնորհիվ էլ ստեղծվեց համատեղ երգով ներկայանալու գաղափարը»:
Ի տարբերություն Սոգդիանայի` մեր հայրենակից Ռուսոն շատ անգամներ է եղել Հայաստանում եւ վաղուց էր երազում հայալեզու ալբոմ թողարկելու մասին, որի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Երգիչն արդեն հասցրել է այստեղ նկարահանել «Իմ աշխարհ» երգի հիման վրա տեսահոլովակ:
Շարունակությունն՝ այստեղ




















































