Թուրքիան հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական С-400-ներից՝ չնայած ԱՄՆ դիրքորոշմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«С-400-ի վերաբերյալ որոշումը չի կայացվել մեկ գիշերվա մեջ, մենք այդ մասին պատմել ենք մեր ամերիկացի գործընկերներին: С-400-ների մասին մեր պայմանագիրը ստորագրվել է CAATSA-ից մոտավորապես չորս ամիս առաջ: Իրավական տեսանկյունից (ԱՄՆ) հայտարարությունները անհետեւողական են: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ դեռ ոչ մի բանակցություն չի վարելու այս հարցի շուրջ»,- TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է Էրդողանի ներկայացուցիչը:
Reuters-ի տվյալներով՝ Կալինը նաեւ ասել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ներից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



