Զոհված զինվորների մայրերը դիմում են ինձ՝ նորից որդի ունենալու նպատակով․ Վահե Տեր-Մինասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր պատերազմի ժամանակ որդի կորցրած ընտանիքներից իրեն զանգահարում են, գալիս են կոնսուլտացիաների, քննարկումների, որպեսզի երեխա ունենան:
«Շատ ծանր է լսել մայրերին, ամեն ինչը նրանց հետ վերապրում ես: Նրանք ֆանտաստիկ ուժեղ մարդիկ են: Պատկերացրեք՝ կին, որը մի քանի ամիս առաջ 18-20 տարեկան երեխա է կորցրել և գալիս ու ասում է՝ ես ուզում եմ, որ իմ երեխան նորից ծնվի: Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել այդ կանանց, որ վիշտն ու ցավը հոգու մեջ պահած, խաղաղ՝ իրենց որոշումն արդեն ունեն»,- ասում է Տեր-Մինասյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



