Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի աջը բերվեց Մրգավանի եկեղեցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետն այն միակ սուրբն էր, որ Աստծո ողորմածությամբ եւ առաջնորդությամբ հանձն առավ Նոյյան Տապանի իրականությունը ցույց տալ ժողովրդին. այն, որ տապանը եղել է եւ Արարատ լեռան վրա է: Արարատի մարզի Մրգավան համայնքի համանուն եկեղեցում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած  տոնակատարության ժամանակ ասաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը` խոսելով Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հրաշագործությունների եւ կատարած բուժումների մասին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` քահանան նշեց նաեւ, որ նմանօրինակ հրաշագործություններ կարող էր անել միայն Քրիստոսի սերը եւ ներկայությունն իր մեջ ունեցող անձը: «Այդ իսկ պատճառով էլ Սուրբ Հակոբի տոնը  հայ ժողովուրդը առավել մեծ շուքով է նշումե,-ընդգծեց նա:

Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցին հանրապետության այն երեք եկեղեցիներից մեկն է, որտեղ այսօր հայրապետի տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Այստեղ տոնի կապակցությամբ` ի երկրպագություն հավատավոր ժողովրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերվեց հայրապետի շնորհաբաշխ աջը: Ավելի քան երկուսուկես ժամ տեւած պատարագից հետո, որի ընթացքում հավատավոր ժողովուրդը համբուրեց եւ ձեռքով հպվեց սուրբ մասունքին` գյուղապետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մատաղի հյուրասիրություն եւ համարգային ծրագիր` երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Պատարագի երգեցողությո ւնն ապահովեցին եկեղեցու եւ ԱՀԹ Առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցու Արարատ երիտասարդաց միության «Արարատե երգչախմբերը:

Պատարագիչ քահանա Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը դիմելով հավատավոր ժողովրդին` մեկնեց, որ կաթողիկոսական աթոռին նստելով անգամ` Սուրբ Հակոբն իր ճգնավորի կյանքն ու կենցաղը չփոխեց: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաեւ «Սքանչելագործե: Նա պարթեւական տոհմից էր, եւ մեր առաջին Հայրապետ Սբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթեւի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին եւ Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած` մանուկ Հակողբը քրոջ հետ տեղափոխվել է Պարսկաստան, եւ որոշ ժա մանակ ապրել արքունիքում: Սակայն նա թողել է ճոխ կյանքը` դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին: «Նա որոշել է բարձրանալ Արարատի գագաթը: Ճանապարհին նիրհել է: Երազում հրաշտակն այցելել է նրան` տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության` այդ վայրում բուժիչ հատկությամբ սառնորակ աղբյուր է բխել: Տապանի այդ մասունքն այսօր էր պահվում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Իսկ այդ վայրում հետագայում կառուցվել է սրբի անունով եկեղեցիե,-մեկնեց պատարագիչ քահանան:

Այսօրվա տոնակատարությանը ներկա էին մարզի եկեղեցիների հոգեւոր հովիվներն` իրենց համայնքներով. Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը, Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մայլանը` ով պատարագի ժամանակ հավատավոր ժողովրդին մոտեցրեց Սրբի աջը:

Օրվա կապակցությամբ արդեն երկրորդ անգամն է աջը լինում Մրգավանի եկեղեցում: Այսօր Սուրբ Պատարագներ մատուցվեցին նաեւ Քանաքեռի եւ Արարատի համանուն եկեղեցիներում:

Մրգավանի եկեղեցին կառուցվել է 1902-1905 թթ. Տեր Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանի (հետագայում` Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոս) կողմից` հայ բնակչության խնդրանքով: Շինությունը պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին: Եկեղեցու գմբեթը ներքուստ կլոր է, արտաքուստ` բազմանիստ թմբուկով եւ վեղարով: Արեւմտյան շքամուտքին կից զանգակատունն է: Եկեղեցն վերականգնվել է 1981 թվականին` Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի անմիջական աջակցությամբ:

 Լիլիթ Մաճկալյան

Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի