Ռուս ռազմական բժիշկներն ավարտել են հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները. ՌԴ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս ռազմական բժիշկներն ավարտել են հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Ընդհանուր առմամբ, ռուսական «Спутник-V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժին ստացել է ավելի քան 30 ռուս զինծառայող:
Միաժամանակ, շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների պատվաստումները. մինչև այժմ արդեն պատվաստվել է շուրջ 1500 զինծառայող:
Պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավոր հիմունքներով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



