ՀՀ զորամասերից մեկում 26-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Էդվարդ Կիրակոսյանի ծնողներին, հարազատներին և ծառայակիցներին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



