ԱՄԷ-ում 2022-ին երեք համաշխարհային կրոնների տաճար կբացվի
ՄՇԱԿՈՒՅԹԱրաբական Միացյալ Էմիրություններում 2022-ին նախատեսում են երեք աբրահամյան կրոնների տաճար բացել, որը կկրի «Աբրահամի ընտանիքի տուն» անունը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄԷ դեսպան Մուհամմեդ Ահմեդ ալ-Ջաբերը մարդկային եղբայրության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
«2022-ին Աբու Դաբիում նախատեսվում է երեք համաշխարհային կրոնների՝ իսլամի, քրիստոնեության և հուդայականության տաճար բացել՝ «Աբրահամի ընտանիքի տունը» անվանումով», - ասել է դեսպանը:
Վերջինս հավելել է, որ տաճարը կդառնա ուսուցման, երկկոսության և երկրպագության վայր՝ ուղղված բոլոր դավանանքների և համոզմունքների մարդկանց միջև փոխըմբռնման ամրապնդմանը:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



