Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կույսե՛ր, սխալներ թույլ տալու վտանգը մեծ է. փետրվարի 8-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Ոմանք  աշխատանքը փոխելու ցանկություն կունենան: Անկախ նրանից, թե ինչ եզրակացության  կհանգեք, մի՛ շտապեք  բարձրաձայնել այն: Նախ համոզվեք, որ ձեր որոշումը վերջնական է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, խուսափեք ավելորդ ծախսերից: Անձնական հարաբերությունները հրաշալի կդասավորվեն:

Բոլոր հարցերում կզգաք սիրելիի աջակցությունը: Այսօր դուք առույգ և ուրախ եք, սակայն օրվա երկրորդ կեսին հնարավոր է ուժերը լքեն ձեզ:

Ցուլ: Համախոհների հետ ձեռնարկած բոլոր գործերն անպայման հաջողություն կունենան: Հեշտությամբ եք  գտնում  ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր է համագործակցության առաջարկներ ստանաք մարդկանցից, որոնց մասնագիտական ձեռքբերումները ձեզ մշտապես հիացրել  ու ոգեշնչել են : Ընկերների,հարազատների հետ շփումը միմիայն կուրախացնի:

Շատերն  ընտանեկան խնջույք կազմակերպելու հնարավորություն կստանան: Թեև ռոմանտիկ ժամադրությունները  վատ չեն անցնի, ցանկալի է օրը նվիրել ընկերներին: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Երկվորյակ: Աշխատանքում հնարավոր է որոշ մանր հարցեր ծագեն, սակայն օրն, ընդհանուր առմամբ, վատ չի ընթանա: Միակ բանը, որ պհանջվում է, դա հապճեպ կայացրած որոշումներից,  չմտածված քայլերից զերծ մնալն է: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Իրավիճակը կշտկվի այն դեպքում, եթե անձնական հարցերը չխառնվեն  գործնականին:

Անձնական կյանքում հնարավոր են արմատական փոփոխություններ: Հրաշալի օր է ժամադրությունների համար: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում հանդեպ անտարբեր չեք: Հնարավոր է ընկերների անակնկալ այցելություն: Սպասեք հաճելի անակնկալների:

Խեցգետին: Բարեհաջող օր է: Աշխատանքում կլինեն նոր, հետաքրքիր մարտահրավերներ: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում սպասվում  են դրական փոփոխություններ: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը  ճիշտ ժամանակին կլինի: Անձնական կյանքում ամեն բան լավ է:

Միայնակ Խեցգետիններին սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, իսկ նրանք, ովքեր սիրահարված են, հրաշալի ժամանակ կանցկացնեն՝ երկրորդ կեսի ընկերակցությամբ: Բարենպաստ օր է զբոսանքների, ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու համար:

Առյուծ: Չնայած շուրջը տիրող իրարանցմանը, փորձեք հանգստություն պահպանել: Ֆինանսական հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս՝ մի լավ ծանրութեթև արեք, քանզի զգալի գումար կորցնելու վտանգը մեծ է: Հնարավոր է վիճաբանություն մի մարդու հետ, ում շատ հարցերում  պարտական եք:

Ընտանիքում ներդաշնակ մթնոլորտ է: Հարազատների հետ հրաշալի լեզու կգտնեք, իսկ սիրելին կես խոսքից կհասկանա ձեզ: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով, թուլություն չեք զգա:

Կույս: Աշխատանքում ծայրահեղ ուշադիր եղեք, սխալներ թույլ տալու վտանգը մեծ է: Բարեբախտաբար, թե՛ գործընկերներն ու թե՛ ղեկավարությունը ձեր կողմից են, և բարդ իրավիճակներում նրանցից աջակցություն կստանաք: Հնարավոր է  հաջող գնումներ կատարեք: Բարեհաջող օր է ընկերների հետ շփման, տրամադրություն բարձրացնող, անկեղծ խոսակցությունների համար:

Ռոմանտիկ ժամադրությունները ևս լավ կանցնեն, թեև սիրելիին այսօր չափազանց քննադատաբար կվերաբերվեք: Բարենպաստ օր է փոքրիկ ուղևորությունների համար:

Կշեռք:  Չնայած որոշ տհաճ իրադարձությունների, օրն այնքան էլ վատ չի դասավորվի: Կհաջողվի կենտրոնանալ կարևոր հարցերի վրա, իսկ մանրուքները գլխից  դեն նետել: Գումարային հարցերի շուրջ հնարավոր են վեճեր: Խուսափեք երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ստորագրելուց:

Զգացմունքային դաշտը կայուն է: Ոչինչ չի կարող փչացնել ձեր տրամադրությունը: Մտերիմներին վերաբերող կարևոր տեղեկություններ կստանաք: Կարող եք մասնակցել հանրային միջոցառումների, հնարավոր են նոր ծանոթություններ:

Կարիճ: Օրը նվիրեք աշխատանքին: Կարող եք նոր գործեր սկսել, մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման աշխատանքներին: Հնարավորություն կընձեռնվի դրսևորել լիդերի ձեր կարողությունները և ձեռք բերել նոր համախոհներ: Որոշ գործնական հարաբերություններ հնարավոր է այսօր վերականգնվեն: Կստանաք համագործակցության առաջարկներ:

Այսօր համբերատարությամբ չեք փայլի և դժվար թե ներողամիտ գտնվեք շրջապատող մարդկանց նկատմամբ: Հետևաբար պատրաստ եղեք վիճաբանությունների ու բախումների: Այսօր լեզու չեք գտնի նույնիսկ ամենասիրելի մարդկանց հետ: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե միայն փորձությունների չենթարկեք սեփական օրգանիզմը:

Աղեղնավոր: Նոր գործեր ծավալելուց զգուշավոր եղեք: Դրանք այնքան  հեշտ չեն, որքան թվում են և զգալի ջանքեր կպահանջեն: Համախոհները կաջակցեն ձեզ, սակայն միայն խոսքով, ստիպված կլինեք բոլոր հարցերն ինքնուրույն լուծել: Փոքր-ինչ հոգնածություն կզգաք:

Քրոնիկ հիվանդությունները կարող են գլուխ բարձրացնել: Ընտանեկան գործերը ձեզանից շատ ժամանակ և էներգիա կխլեն: Անելանելի իրավիճակում հայտնված հարազատների համար միակ ապավենը դուք կլինեք:

Այծեղջյուր: Օրվա ընթացքում հնարավոր են չնախատեսված, զգալի ծախսեր:Այսօր հեշտությամբ սադրանքի կենթարկվեք, մարդկանց կհաջողվի մոլորեցնել ձեզ: Հեռու մնացեք  նրանցից, ում հետ շփումը նախկինում անախորժության է հանգեցրել: Աշխատանքում հնարավոր են կոնֆլիկտներ:

Աջակցություն կգտնեք ընկերների ու հարազատների շրջանում: Երկրորդ անգամ օգնություն խնդրելու կարիք չի լինի: Սիրելիի ձեզ օգնելու պատրաստակամությունը՝ կգոտեպնդի:

Ջրհոս: Բարենպաստ օր է: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Անգամ, եթե գործով այնքան էլ խանդավառված չեք, միևնույն է, հաջողությունն անխուսափելի է:  Հրաշալի կերպով գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուշների մոտ չի ստացվի, և դա այսօր ղեկավարության աչքից չի վրիպի:

Նպատակահարմար օր է ոչ կոմերցիոն ծրագրեր սկսելու համար: Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա, անգամ եթե ստիպված լինեք ողջ օրը ոտքի  վրա անցկացնել: Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիին, այնքան ներդաշնակ կլինեն ձեր հարաբերությունները:

Ձկներ: Օրվա առաջին կեսին կարեևոր ոչինչ մի՛ ձեռնարկեք: Խուսափեք զրույցներ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր վստահություն չեն ներշնչում: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Անխոհեմ,անպատասխանատու հայտարարությունները կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել:

Մյուս բոլոր հարցերում անախորժություններ չեն լինի: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Սպասեք լավ լուրերի: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն լսեք: Լավ օր է երեխաների հետ անցկացնելու համար:

Մենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան