Մոսկվա-Ամստերդամ ինքնաթիռն օդում տագնապի ազդանշան է տվել և հետ վերադարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ուղևորափոխադրող Airbus A320 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել: Այս մասին հայտնում է ավիացիոն «Կոմերսանտ» կայքը:
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե հետո ինքնաթիռն ահազանգել է և փոխել ուղղությունը՝ վերադառնալով: Թե ինչն է ահազանգի պատճառը, դեռևս չի հաղորդվում:
Աէրոֆլոտ ավիաընկերությունից հայտնել են, որ ուղևորների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



