Երևան, 22.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ են հուշում աստղերը փետրվարի 7-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։ Դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ։

Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար։ Ձգտելով ձեռք բերել նրանց հովանավորությունը՝ դուք իրար հետևից հիմարություններ եք թույլ տալիս և արդյունքում խաչ եք քաշում ձեր շատ նախաձեռնությունների վրա։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են թեթև անախորժություններ։

Ցուլ: Հարմար օր է կյանքի բոլոր ասպարեզներում փոփոխություններ մտցնելու համար։ Կարելի է սկսել քչից կամ մեծ մի բան ձեռնարկել, աստղերն ամեն պարագայում ձեր կողմից կլինեն։ Մի շտապեք կիսվել ձեր ծրագրերի մասին մտքերով, որպեսզի անիմաստ խորհուրդները ձեզ չշեղեն ընտրած ուղուց։

Բարենպաստ օր է գնումների համար։ Փողը խելամիտ եք ծախսում, ձեռք եք բերում միայն այն, ինչի կարիքն իսկապես ունեք։ Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, թանկ նվերների ստացում, այդ թվում այն մարդկանցից, ում վաղուց չեք տեսել։

Երկվորյակ: Առավոտյան կթվա, թե օրն այնքան էլ հաջող չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը՝ գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:

Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

Խեցգետին: Հարմար օր է նոր գործերի համար: Խնդիրների լուծումը ձեռնարկում եք մեծ խանդավառությամբ, հեշտ եք գտնում համախոհների, ովքեր պատրաստ են ձեզ օգնել և ճիշտ խորհուրդ տալ: Անձնական հմայքն օգնում է գործնական բանակցությունների ժամանակ:

Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են դրամային նշանակալի մուտքեր, հաջող գործարքներ: Լավ օր է ինչպես միջոցառումներին, այնպես էլ գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար:

Առյուծ: Հրաշալի օր է շփումների, հանգստի և աշխարհիկ վայելքների համար։ Դուք սիրում եք գտնվել ուշադրության կենտրոնում և գրավում եք շատերի հիացական հայացքները։ Ամենուր, ուր հայտնվում եք, գտնվում են մարդիկ, որ ցանկանում են խոսել ձեզ հետ և սիրահետել։ Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ։

Այսօր աշխատանքի վրա կենտրոնանալ չի ստացվի, այն գործերը, որոնք ստեղծագործական լիցք չունեն, ձեզ մոտ խանդավառություն չեն առաջացնում։ Շատ առյուծներ այսօր հակված են չմտածված քայլերի, օրինակ, կգնեն զգեստներ, որոն երբեք չեն հագնի։

Կույս: Օրն անհանգիստ ու բարդ է, լի աննշան իրադարձություններով և միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի հետ:

Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ եք կորցնում հավասարակշռությունը, գործում եք հակառակ սթափ դատողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Աճում են չարդարացված ծախսերը:

Կշեռք: Սա այն օրերից է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ հողին են հավասարեցնում այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն կառուցում էին, իսկ հետո էլ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել «տաք գլխով» որոշումներ կայացնելուց:

Այսօր հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, հակառակը՝ օգնում են կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը:

Կարիճ: Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ դժվար կլինի հավասարակշռված ու հանգիստ կեցվածք ընդունելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք կտրուկ և վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:

Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում:

Աղեղնավոր: Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է. սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուսներն էլ դատարկ բաների վրա ծախսում են ահռելի գումարներ:

Մտերիմները փորձում են ձեզ աջակցել և հաճելի անակնկալներ անել, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքը չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսն անիմաստ գործերի և կոնֆլիկտների ժամանակահատված է: Դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դրանց համար ինքնուրույն նախապայմաններ ստեղծելն է: Կարիք չկա առճակատումների գնալ, եթե նկատում եք, որ դիմացինը պատրաստ չէ ճիշտ ընկալելու ձեր փաստարկները:

Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ լավ լուրեր են սպասվում: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորներն ավելի լավ է հետաձգել: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:

Ջրհոս: Ինչքան էլ օրը բարդ հարցեր առաջադրի, կասկած չկա, որ դուք հեշտությամբ կգտնեք դրանց պատասխանները: Կենսական ներուժը բարձր է, և հոգնածությունը ձեզ չի սպառնում: Բոլոր իրավիճակներում կպահպանեք լավ տրամադրությունը: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հնարավոր է այցելեք հեռու ազգականներին:

Մի կորցրեք գործընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփվելու հնարավորությունը. դա թույլ կտա օգտակար տեղեկատվություն քաղել և ճիշտ որոշում կայացնել: Հնարավոր են անակնկալ դրամային մուտքեր:

Ձկներ: Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր հենց դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը:

Երբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանիցԹրամփին իմպիչմենտ է սպառնում Ռուսաստանն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը փոփոխվել է. Պուտին Համարանիշները գողացել էր գումար շորթելու նպատակով Իմ վերաբերմունքը Ադրբեջանից գնված նավթամթերքին․ Վահե Դարբինյան Ինչո՞ւ պետության միջոցները չեն հասնում թոշակառուներին. Ավետիք ՉալաբյանՎարորդական վկայական ստանալու համար մոտ 500 հազար դրամ է փոխանցել անհայտ անձի ու չի ստացել այն Չե՛նք լինելու չոքած, խաղաղության հասնելու ենք` հավասարը հավասար դիրքերից. Նարեկ Կարապետյան Հայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսով Գիտեր, որ կխփեմ նավթամուղին, գիտեի՞ք, որ նախարարի պաշտոնից դրա համար հանեցին Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական տոնն էՀայաստանը սարքում են ֆանտոմային Մոլդովա. Արմեն ԱշոտյանՊուտինի պատին անսովոր նկար է հայտնվելԳաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերըԱդրբեջանը խնդիր է դրել փոխել ինքնության գիտակցման մասին մեր ընկալումները, դա արվում է գերազանցապես ՀՀ ներկայիս կառավարության միջոցով. ադրբեջանագետ Քաղցկեղի նշաններ, որոնք կարող է հայտնաբերել ատամնաբույժըՎերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թվերով կարող է աճող թվալ, բայց բովանդակությամբ այն ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից. ԱնանյանՎթար՝ Գեղարքունիքում, 55-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ձորակում, վիրավnրներ կանԴեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության փոփոխությունՓաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում Թույլ կառավարման պատճառով բարձրանում են գները. «Մեր ձևով» ժողովրդական շարժում«Բաունտին» քաղցկեղածի՞ն է. ինչ վտանգներ են թաքնված հայտնի քաղցրավենիքի մեջԹուրքիայում աշակերտը կրшկել է դպրոցի տնօրենի վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է. Նարեկ ԿարապետյանՀայրենիքին հավատարմորեն ծառայած մարդիկ այսօր մոռացված են պետության կողմից․ Դավիթ ՀակոբյանՆկարահանվել է երկրորդ դասարանի աշակերտուհու դաժան ծեծըԹոշակառուներին կանգնեցրել են փաստի առաջ․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամեն օր ոտնահարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները. Էդմոն ՄարուքյանՀաջորդ տարի սեպտեմբերին մենք կունենանք Մեսրոպ Մաշտոցի պատկերով Այբբենարաններ. Ժաննա ԱնդրեասյանՀարյուրավոր ընտանիքներ Հրազդանում ստացան մարդասիրական օգնությունՁյուն, քամու ուժգնացում. եղանակն այս օրերին Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է Առեղծվածային դեպք Գյումրիում, «Խոհարարական զորամասի» մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդՓաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ Ալիևը փախավ Պուտինի հետ հանդիպումից, իսկ Փաշինյանը դեռ լռում է Գործարկվել է նոր եռալեզու պորտալ՝ հայկական ապրանքանիշերի համար՝ www.borninarmenia.am Գեներալ-լեյտենանտի սպանությունից տեսանյութ է հայտնվելBloomberg․ արևային էներգետիկան մտնում է աճի դանդաղման փուլ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է «Docando» ֆեդերացիայի մարզիկներին և մարզիչներին Հայաստանի հանքարդյունաբերական խոշորագույն ընկերությունը ռեկորդային թվով այցելուներ է ունեցել. ի՞նչ կա ԶՊՄԿ-ի դարպասներից այն կողմԹուրանական միջա՞նցք, թե՞ արժանապատիվ պետություն․ ընտրությունը մերն էՖասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում Եկեղեցին ու ԱԱԾ-ն փաստացի գտնվում են նույնատիպ կարգավիճակում` առաջինը` որպես հալածյալ, երկրորդը` այլասերված վարչապետի ցանկություններն իրականացնելուն գերի ու պատանդ. ԿաստանյանՇենքի բակում պայթուցիկ սարքից մեքենա է պայթել, 56-ամյա վարորդի վիճակը ծայրահեղ ծանր էՈրտեղ է պետք փնտրել գործակալներին, և ինչու են իրենք այսօր ամենից բարձր աղմկում գործակալների մասին. Ավետիք ՉալաբյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. Էդմոն Մարուքյան Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանն է կառուցվել Ալավերդի քաղաքում