Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նույն սանրի կտավները». օրինաչափություններ՝ որքան ուզում եք․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հին ու բարի ժամանակներում» ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր հերթական տեսանյութում, անդրադառնալով Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հետխորհրդային հանրապետություններում տիրող իրավիճակին և կոռուպցիայի դեմ պայքարին, իր համակրանքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի հանդեպ: «...Ուղղակի ծափահարում եմ Փաշինյանին»,-ասել է Նավալնին: Ըստ Նավալնու, Ռուսաստանը պետք է հետևի Փաշինյանի օրինակին: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մեծ հույսեր է ներշնչում, ուղղակի հիանալի է»: Տեղեկացնեմ, որ Նավալնին Փաշինյանով հիացել է 2019 թ.-ին, երբ վերջինս ազդարարել էր իբր դատաիրավական փոփոխությունների մասին։ Իսկ իրականում այս գործիչները կարող են հիանալ մեկը մյուսով սուտ ու կեղծիք գեներացնելու տաղանդով։

Նրանք այստեղ աներևակայելի նման են իրար: Եվ ընդհանրապես, գունավոր հեղափոխությունների գլխավոր դերակատարները շատ նման են իրար ստելու, կեղծելու, նենգափոխելու, մանիպուլացնելու բացառիկ տաղանդով։ Նրանք երբեք պատասխանատվություն չեն կրում իրենց ասածների համար։ «Պարզապես ասում եմ, դե, տղա եք, հերքեք» մեթոդն ի վերջո հաճախ աշխատում է, որովհետև ստի նման դոզան ավելի նպատակային է ազդում, քան ցանկացած հերքում: Եվ հետո, միշտ չէ, որ ժամանակ ու «հավես» է լինում ամեն մի սուտն ու կեղծիքը հերքելու։ Չգիտեմ, չեմ կարող ասել՝ բավականին նման այս գործիչները հիմա էլ դեռ հիանո՞ւմ են մեկը մյուսով՝ գոնե թաքուն։ Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ։ Իրավիճակ է փոխվել երկու կողմում էլ։ Նավալնին ձախողեց գունավոր հեղափոխության փորձը, իսկ Նիկոլ Փաշինյանն այլևս միշտ շնորհակալ է Վլադիմիր Վլադիմիրովիչին։

Ինչևէ... Մի քանի օր առաջ Մոսկվայի դատարանը Նավալնուն դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման: Հավանաբար, այն, ինչ կատարվել է Հայաստանում, մեղմ ասած, հույսեր չի ներշնչել, «ուղղակի հիանալի» չի թվացել Ռուսաստանի իշխանություններին, ու նրանք որոշել են «ճտին հենց ձվի մեջ խեղդել»։ Իրականում հայկական սցենարի՝ Ռուսաստանում կիրառման հետ որոշակի շրջանակներ մեծ հույսեր էին կապում, նույնիսկ ցուցարարները պաստառներ ունեին «Ուզում ենք ինչպես Հայաստանում» գրությամբ։ Դե, Նավալնին էլ հիանում էր Նիկոլով ու պողոսներով, քանի որ ռուս ժողովուրդը պետք է անպայման ներշնչանքի աղբյուր ունենար աչքի առաջ։ Սակայն կրկնենք, որ Ռուսաստանում ի սկզբանե չեն հիացել ու ծափահարել Փաշինյանին, ու «աչքը տեսածից է վախենում» ասացվածքի շրջանակներում Նավալնու «հարցերը տեղում լուծեցին», չթողեցին, օրինակ՝ Չել յաբինսկից քայլելով հասնի Կրեմլ։

Փաշինյանը, Սահակաշվիլին, Զելենսկին, Նավալնին, Տիխանովսկայան «նույն դպրոցի սաներ են» կամ «նույն սանրի կտավները»։ Սցենարիստը նույն է, բոլորի ձեռագիրը նման է։ Ցույցերում՝ Չալո, ոստիկանական պատի տակ համբուրվող զույգ, աչքերից հիացմունք ու սպասում ծորացող տատիկ, «սիրում եմ բոլորիդ» բովանդակությամբ տեքստեր, թալանի ու դղյակների մասին լեգենդներ, 50/50-ներ ու նման այլ բաներ։ Բոլոր այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել գունավոր հեղաշրջումներ, այդ երկրները թանկ են վճարել բոլոր իմաստներով՝ պատերազմ, տարածքների կորուստ, տնտեսական ճգնաժամ, ու բոլորի համար բնորոշ նույն բանը՝ պառակտված ու հուսալքված հասարակություն։

Վարդերի հեղափոխություն, արաբական գարուններ, նարնջագույն հեղափոխություն, թավշյա հեղափոխություն... առաջին հայացքից «ջերմ» ածականներով այս հեղափոխությունները պարզապես չարիք դարձան Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում, արաբական մի շարք երկրներում, նման բան կարող էր լինել նաև Բելառուսում և Ռուսաստանում, սակայն այդ երկրների ղեկավարներն իրենց բարձունքի վրա էին։ Հիմա Հայաստանում խոսում են, որ եթե 2018 թ.-ին իշխանությունները թույլ չտային դեպքերի նման էսկալացիա, ապա հիմա շատ բան այլ կերպ կլիներ։ Համաձայն եմ, Հայաստանում շատ բան կարող էր այլ կերպ լինել ոչ միայն 2018-ին, այլև 2016-ին, 2015-ին, 2008-ին։ Թավշյա թամաշան սկսվել է 2008ին, կարևոր փաթեթավորում է ստացել 20152106 թթ.-ին և իրականացվել 2018-ին։

Արցախյան պատերազմի 44 օրվա ընթացքում գրեթե ամեն օր Ադրբեջանն օգտագործում էր արգելված կասետային ու ֆոսֆորային ռումբեր, հրթիռակոծում էր խաղաղ բնակչությանը, հիվանդանոցները, եկեղեցիները։ Թե՛ սփյուռքի մեր հայրենակիցները, թե՛ մենք Հայաստանում ջարդում էինք եվրոպական կառույցների դռները, բայց... Բայց դուք գիտե՞ք, որ այդ կառույցները ամենօրյա ռեժիմով կոչ են անում ազատ արձակել Նավալնիին, երևի հերթական պատժամիջոցները կիրառեն Ռուսաստանի դեմ։ Ճակատագրի հեգնա՞նք, դավադրության տեսությո՞ւն, պատերի տակ շնաբարո դուրսպրծուկների վնգստո՞ց... ի՞նչ։ Չգիտեմ, դատեք ինքներդ։ Ես միայն գիտեմ, որ երբեք նման պատահականություններ չեն լինում։ Իսկ օրինաչափություններ՝ խնդրեմ, որքան ուզում եք։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի