Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերը պատերազմի ժամանակ. հիվանդանոցում ծանոթացած Նարինեն և Սերգեյը արդեն նշանադրվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բժշկական համալսարանի ուսանողներ Նարինեն և Սերգեյը պատերազմի ժամանակ մեկնել են Արցախ, որտեղ էլ մտերմացել և սիրահարվել են:

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ընկերս եկավ մեր տուն և ասաց, որ պատերազմ է սկսվել: Ասացի՝ ուրեմն պետք է գնանք: Մեր ավտոմեքենաները լցրեցինք դեղորայքով և անհրաժեշտ պարագաներով և ճանապարհվեցինք Արցախ: Գնացինք Ստեփանակերտ, մի փոքր աշխատեցինք և տեղափոխվեցինք Մարտունի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սերգեյ Արամյանը:

Նարինեն ծնունդով Արցախի Մարտունու շրջանից է: Նարինեի հայրը զինվորական է՝ ռազմական բժիշկ:

«Սեպտեմբերի 28-ին դասի էի, բայց մտքով Արցախում էի: Հենց այդ օրը հայրիկս պետք է մեկներ ռազմաճակատ: Զանգեցի ու ասացի, որ ես էլ եմ գնում: Իհարկե, սկզբում, բացասական արձագանքեց, բայց համոզեցի և միասին գնացինք Արցախ՝ Մարտունու հիվանդանոց»,- ասաց Նարինե Արզումանյան:

Նարինեն և Սերգեյը ռազմաճակատում առաջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 29-ին:

«Սեպտեմբերի 29-ին ընկերոջս հետ հոսպիտալից վիրավոր էինք տեղափոխում հիվանդանոց: Այդտեղ էլ տեսա Նարինեին: Չեմ կարող բացատրել՝ ինչ զգացի: Ու այդ պահից ինչքան ազատ րոպե գտնում էի, վազում էի հիվանդանոց՝ Նարինեին տեսնելու»,- հիշեց Սերգեյը: 

Նարինեն և Սերգեյը սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում: Սերգեյն ապագա ուրոլոգ է, Նարինեն՝ սրտաբան:

«Թեպետ նույն կուրսում էինք սովորում, բայց տարբեր հոսքերում էինք և իրար գրեթե չէինք ճանաչում: Սակայն պատերազմի ժամանակ երբ տեսա Սերգեյին, այնքան ուրախ էի, որ այդ քաոսի մեջ հարազատ մարդու տեսա»,- նշեց Նարինեն:

Նարինեն և Սերգեյը հոկտեմբերի 10-ին վերադարձել են Երևան, որտեղ շտապ օգնությամբ վիրավորների են տեղափոխել Հայաստան:

«Անընդհատ ռմբակոծվող ճանապարհներն առանձին փորձություն էին: Սկզբում՝ երբ մենակ էի, վախ չունեի, բայց երբ հանդիպեցի Նարինեին արդեն վախենում էի իրեն կորցնելուց»,- ասաց Սերգեյը:

Թե Նարինեն, թե Սերգեյը նշում են՝ պատերազմն իրենց կյանքում շատ բան փոխեց և վերաիմաստավորեց:

«Պատերազմի ժամանակ ամեն ինչ այլ է՝ արժեքներն այլ են, ձևականությունների ետևից չես ընկնում: Վախենում ես կորցնել այն, ինչը թեկուզ և նոր ես գտել, բայց թանկ է դարձել: Կյանքս վերաարժևորեցի: Հասկացա, որ այն ամենն, ինչն առաջ ինձ համար սովորական էր, օրինակ՝ զբոսնելը, հարազատներիս հետ զրուցել, թեյ խմելը, ամենաթանկն են»,- պատմեց Նարինեն:

Նարինեն և Սերգեյը նշանադրվել են հունվարի 24-ին: Պատրաստվում են ամուսնանալ այս տարվա ամռանը:

«Ցանկանում ենք շատ երեխաներ ունենալ: Ցավոք, մեր հազարավոր եղբայրները զոհվեցին, և մենք այնքան երեխաներ պետք է ունենանք, որ այդ ահռելի կորուստը լրացնենք»,- ավելացրեց Սերգեյը:

Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան