Բուժումից վերադառնալուց հետո ՀՀ նախագահը կշարունակի ներքաղաքական քննարկումները
ՔԱՂԱՔԱԿԱՆՆոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին:
Առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իր մտահոգությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու, խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշումն ու մոտեցումները նախագահ Սարգսյանը բազմիցս արտահայտել է քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների, առանձին անհատների հետ հանդիպումների, ինչպես նաև ելույթների ու հարցազրույցների ընթացքում:
Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, Հանրապետության նախագահը կշարունակի քննարկումները:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



