Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«2020 թվականի մեր բնական աճի ցուցանիշն ամենացածրը կլինի»․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ակնհայտ է, որ մեր երկրին բաժին հասած գործոններն ու դրանց հետևանքով ունեցած մարդկային կորուստներն իրենց հետքն են թողնելու նաև դեմոգրաֆիկ իրավիճակի վրա: Այդուհանդերձ, մինչև հատկապես պատերազմի հետևանքներին անդրադառնալը, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը մտովի ավելի վաղ ժամանակահատված է գնում: «Մեր ժողովրդագրական խնդիրները դեռ մոտ 30 տարի առաջ են սկսվել, մինչդեռ անկախացումից առաջ բավականին դինամիկ զարգացող ժողովրդագրական իրավիճակ ունեինք: Մեր բնակչության թիվը բնական աճի հաշվին բավականին աճել էր խորհրդային տարիներին, բայց 1991 թվականից հետո այդ ամենը խաթարվեց՝ հաշվի առնելով 1992 թ.-ից սկսված արտագաղթը:

Իրականում մեզ մոտ արտագաղթը երբեք կանգ չի առել, և, ըստ վերջին տվյալների, Հայաստանից արտագաղթել է մոտ 1 մլն 115 հազար մարդ: Մեզ փրկում էր մի հանգամանք՝ այս տարիներին բնական աճի բարձր ցուցանիշ ենք ունեցել: Եվ եթե այդ բնական աճը չլիներ, այսօր հանրապետությունում կապրեր ոչ թե 2 մլն 967 հազար մարդ, այլ մոտ երկուսուկես միլիոն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մարկոսյանը՝ նշելով, որ, ցավոք, մեզ մոտ հետևողական ժողովրդագրական քաղաքականություն չի եղել, ռազմավարություններն իրականություն չեն դարձել: «Միայն 2014 թ. որոշում կայացվեց, ըստ որի, 2014 թ. հունվարի 1-ից չորրորդ երեխայի միանվագ նպաստը դարձավ մեկ միլիոն դրամ, 5-րդինը՝ մեկուկես միլիոն: Մինչդեռ 2012 թվականից գյուղական բնակավայրերում մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվն ավելի քիչ է, քան քաղաքային բնակավայրերում: Նման իրավիճակ աշխարհում գոյություն չունի, քանի որ պատմականորեն գյուղերում ավելի շատ երեխաներ են ունենում: Սա վկայում է այն մասին, որ մենք գյուղերում լուրջ խնդիրներ ունենք, որոնք վերացված չեն:

Գյուղերի զարգացման քաղաքականություն մեզ մոտ ես այդպես էլ չեմ տեսել, ինչը խնդիր է. գյուղերից բնակչության ավելի մեծ արտահոսք է եղել, և խոսքը միայն արտագաղթի մասին չէ: Ներքին տեղաշարժերի արդյունքում մարդիկ եկել են Երևան կամ երևանամերձ շրջաններ: Այսինքն, մենք տարաբնակեցման լուրջ խնդիր ունենք: Այս խնդիրներին գումարենք նաև պատերազմի հետևանքներից մեկը. այն անվտանգության շերտը, որը կար, այսօր չկա: Այսինքն, այսօր սահմանամերձ գոտի են դարձել նաև Սյունիքից մինչև Վարդենիս ընկած շրջանները, մինչդեռ մինչ այս Տավուշը ու Սյունիքի նախիջևանյան հատվածն էին սահմանամերձ: Հիմա ավելի երկար սահման ունենք, ինչի առումով լուծման կարիք ունեցող խնդիրներ կան, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական: Բացի այդ, մենք անվտանգային մեծ խնդիր ունենք, և այդ խնդիրն այսօր պետք է այնպես լուծվի, որ մարդը հանգիստ իր գործով զբաղվի ու չմտածի այդ խնդրի մասին»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ընդհանուր առմամբ, թե՛ կորոնավիրուսը, թե՛ պատերազմն իրենց ազդեցությունն ունեցել են ժողովրդագրական իրավիճակի վրա:

Ընդգծելով, որ 2019 թվականը ժողովրդագրական իրավիճակի բարելավման քաղաքականության և աշխատանքների առումով բավականին լավ մեկնարկ էր ունեցել, մի քանի ծրագրեր ու որոշումներ էին կյանքի կոչվել, Ա. Մարկոսյանը միևնույն ժամանակ նկատեց. «Ցավոք, 2020թ. հուլիսից մինչ օրս աշխատանքներն այդքան էլ ակտիվ չեն: Այսօր հետազոտություններ կատարելու կարիք կա՝ հասկանալու, թե ինչ փոխվեց ժողովրդագրական գործընթացներում: Դա կօգնի համարժեք ծրագրեր իրականացնել և գոնե պահել առկա իրավիճակը: 2020թ. առաջին 11 ամիսներին 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը մոտ 427-ով աճել էր: Բայց, ցավոք, մահերի մեծ աճ ունենք, որը կապված է կորոնավիրուսի և Արցախյան 44օրյա պատերազմի հետ. 2020թ. առաջին 11 ամիսներին նախորդ տարվա համեմատ մահերը մոտ 7200-ով աճել են, ինչի հետևանքով 2020 թ.-ի մեր բնական աճի ցուցանիշն ամենացածրը կլինի բոլոր ժողովրդագրական դիտարկումների մեջ: 2020 թ.-ի բնական աճի ցուցանիշը 2019թ. համեմատ մոտ 4 անգամ ցածր կլինի: Այն երևի կլինի 1992 թվականից մինչ այսօր ամենացածր ցուցանիշը»:

Արտակ Մարկոսյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել, որովհետև խնդիրները և՛ անվտանգային են, և՛ սոցիալական, և՛ տնտեսական: «Պետք է հասկանալ և քաղաքականության մշակման նոր ծրագրեր բերել. այսօր ամենամեծ խնդիրը 3-րդ, 4-րդ երեխաների ծնունդը խրախուսելն է: Հիմնական քաղաքականությունը պետք է նշվածին միտված լինի: Ցավոք, այս պահին աշխատանքներ չեն իրականացվում, բայց հուսով եմ՝ առաջիկա ժամանակահատվածում կփորձենք ակտիվացնել քաղաքականությունը, որովհետև այն շատ կարևոր է՝ հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները: Այո, այսօր սոցիալական ճնշում կա. այսքան զոհեր, վիրավորներ ունենք, բացի այդ, մեր հայրենակիցները փախստականի կարգավիճակ ունեն:

Բավականին գումարներ ենք ծախսում Արցախի մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար, բայց, կարծում եմ, միջոցներ կգտնվեն նաև վերոնշյալ խնդրի համար. ժողովրդագրական զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար, որովհետև եթե այն չլինի, առաջիկա տասնամյակներում բավականին լուրջ խնդիրներ կունենանք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը