Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անգործությունը, ձախողումներն ու ապաշնորհությունը պետական պարտքով են ծածկում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր ներքին և արտաքին պետական պարտքն աննախադեպ աճ է գրանցել: Մասնավորապես, 2018թ. մայիսից հետո մինչև 2020թ. ավարտը մենք ունեցել ենք պետական պարտքի աճ. պետական պարտքն արդեն իսկ մոտ 7 միլիարդ 950 մլն դոլար է, որից միայն 6 միլիարդն արտաքին պարտքն է: Անդրադառնալով պետական պարտքի առկա շեմին՝ «Փաստի» հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: «Համեմատության համար ասեմ, որ պետական պարտքն իշխանափոխությունից հետո դրամային արտահայտությամբ աճել է 22 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 16 տոկոսով: Սա լուրջ աճ է. 2020 թ.-ի ավարտին պետական պարտքը կազմել էր ՀՆԱ-ի մոտ 68-70 տոկոսը: Արդեն 2021թ. հունվարին պետական պարտքի աճի միտումը կրկին շարունակվեց: Արդեն հստակ տեղեկություն կա, որ հունվարին տեղաբաշխել են 750 մլն ԱՄՆ դոլարի եվրոբոնդեր:

Այս եվրոբոնդերի թողարկումը բարձրացրել ու արդեն մոտ 8,5-8,7 միլիարդ դոլարի է հասցրել պետական պարտքը (ՀՆԱ-ի մոտ 75 տոկոսը): Իսկ միայն արտաքին պարտքը արդեն ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսին է մոտենում, այսինքն, այն շեմին, որը խիստ ռիսկային է համարվում: Կարճ ասած՝ մենք արդեն պարտքային ճգնաժամի փուլ ենք մտնում: Կարևոր է նաև արձանագրել, որ 2018 թ. մայիսից մինչև 2020 թ. ավարտը պետական պարտքը 4-5 անգամ ավելի արագ է աճ գրանցել, քան ՀՆԱ-ն: Սա լուրջ մտահոգություն է: Մեծ հաշվով, այսօրվա կառավարությունն իր համատարած ձախողումները, անգործությունն ու ապաշնորհությունը փորձում է ծածկել պետական պարտքով: Ի դեպ, պարտքն էլ փուչիկ չէ, որ անընդհատ փչվի, մի օր այն պայթելու է՝ իր բոլոր հետևանքներով, և հայտնվելու ենք ավելի վատ վիճակում, քան այսօր»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նշված խնդիրն ակնհայտ է նաև 2021թ. պետական բյուջեով, որով ևս մոտ 700-800 մլն դոլարի պետական պարտքի աճ է նախատեսվում:

«Հասկանալով՝ հստակ քայլերով կառավարությունը երկիրը պարտքային ճգնաժամի է տանում: Որպեսզի կարողանան առաջնային սոցիալական ծախսերը կատարել՝ զարկ են տալիս պետական պարտքին»,-ասաց նա՝ շեշտելով, որ սոցիալական ծախսերի մեջ կենսաթոշակներն են, աղքատության նպաստները, ինչպես նաև պետական ծառայողների վարձատրությունը:

«Սա ապաշնորհ կառավարման դասական կամ ցայտուն դրսևորում է: Պետք է փաստենք նաև, որ նախորդ՝ առնվազն տասնամյակում պետական պարտքի աճի և մակրոցուցանիշների նման մտահոգիչ հարաբերակցություն մենք չենք ունեցել: Այս իրավիճակից բխող հիմնական վտանգներն արդեն իսկ կան և տեսանելի են: Մենք ֆինանսական անկայունություն ունենք: Կա նաև երկրի վարկունակության վարկանիշի անկում: Բացի այդ, ցուցանիշները ևս վկայում են, որ մենք արդեն մտնում ենք պարտքային ճգնաժամի մեջ: Դրա ամենամեծ հետևանքներից մեկը լինելու է այն, որ հետագայում պետական պարտքի ներգրավման դժվարություններ ենք ունենալու: Այսինքն, երբ պետական պարտքի սպասարկումը ռիսկային է դառնում, ավելի բարձր տոկոսներով ու ավելի քիչ աղբյուրներից ես կարողանում պետական պարտք ներգրավել:

Երկրորդ՝ ինչ-որ պահից սկսած պետությունը չի կարողանալու պատշաճ կերպով սպասարկել պետական պարտքը, վճարել տոկոսներն ու տվյալ պահին վրա հասած մայր գումարը. այլ կերպ ասած՝ դեֆոլտի մեծ ռիսկ, որի պարագայում պետությունը չի կարողանա սպասարկել թե՛ արտաքին, թե՛ ներքին պարտքը: Հետևաբար, մենք կընկնենք պարտքային ճգնաժամի մեջ: Նշվածին հետևում են ֆինանսական անկայունությունը, բանկային ճգնաժամը»,-նշեց Թ. Ավետիսյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործոնները երկրի ապագա զարգացմանը շատ կոնկրետ հարված կարող են հասցնել:

«Հիմա պարտք են վերցնում, որ թոշակ, աշխատավարձ, անապահովության նպաստ վճարեն, որ հնարավոր սոցիալական բունտից խուսափեն և կարողանան իրենց իշխանությունը մի փոքր էլ ձգել: Սա կոնկրետ հարված է ապագա զարգացման ներուժին: Այսինքն, հաջորդ կառավարությունները դժվարանալու են անհրաժեշտ պարտք վերցնել, որպեսզի, օրինակ՝ զարգացման ծրագրեր իրականացնեն:Բացի այդ, մենք պարտավորվելու ենք տասնամյակներ շարունակ այսօրվա ձախողվածների վերցրած պարտքը մարել իրենց տոկոսներով: Ամփոփելով՝ ասեմ, որ եթե այսպես շարունակվի, տնտեսությունը դեֆոլտի է տարվելու:

Պարտքային ճգնաժամը նաև ֆինանսական ամբողջ հատվածի ճգնաժամին է հանգեցնելու՝ իր հերթին առաջացնելով տնտեսության զարգացման, ինչպես նաև սոցիալական ծասերի կատարման ապախթաններ: Առհասարակ, շատ վտանգավոր երևույթ է, երբ ձախողված կառավարությունը սկսում է անսահման կերպով դիմել արտաքին պարտքի մեծացմանը:Օր առաջ այս ընթացքը պետք է կասեցվի, արտաքին ու ներքին պարտքի կառավարման մոտեցումները պետք է փոխվեն: Չի կարելի ձախողել ոլորտները, տնտեսությունը բերել անկման, տնտեսական ակտիվության ցուցանիշի կրճատմանը հանգեցնել ու դա անընդհատ լրացնել արտաքին պարտքով՝ ավելի թանկ, ավելի խիստ պայմաններով»,հավելեց տնտեսագետը: Անդրադառնալով մեր երկրում առկա տնտեսական անկմանը՝ Թադևոս Ավետիսյանը շեշտեց. «Պաշտոնական վիճակագրությամբ մոտ 8 տոկոս անկում կա, ինչը շատ մեծ անկում է:

Այն, ըստ էության, չեզոքացրեց 2018-2019 թթ. աճը: Խնդիրն այն է, որ անկմանը հանգեցնող գործոններն առկա են նաև այս պահին, ավելին՝ խորանում են: Այսինքն, օտարերկրյա ներդրումները կրճատվում են, ներքին ռեսուրսները՝ ևս. երկրից կապիտալ է փախնում: Բացի այդ, սոցիալական ծախսերն ավելացել են նույն Covod-19-ի դեմ ձախողված պայքարի, պատերազմում խայտառակ պարտության հետևանքով: Եվ, ընդհանուր առմամբ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում արձանագրված ձախողումների հետևանքով ավելանում են սոցիալական ծախսերը. մարդկանց կյանքի որակը գլորվում է, ինչը բերում է նաև գործազրկության, աղքատության մակարդակի բարձրացման»:

Հաշվի առնելով ու թվարկելով նաև պատերազմի հետևանքները՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Այս ամբողջը բյուջեի համար լրացուցիչ բեռ է: Լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն կա:Նման պարագայում, սակայն, հարկային մուտքերը կրճատվում են, տնտեսությունն անկում է ապրում, մարդիկ կայուն եկամուտ ու աշխատանք են կորցնում: Իսկ պատասխանատուները երկիրն այս վիճակից դուրս բերելու իրական ծրագրերի փոխարեն շարունակում են աչքի ընկնել նույն անպատասխանատվությամբ: Կոնկրետ ծրագրեր առաջարկելու փոխարեն հարկերի բարձրացում են առաջարկում հատկապես փոքր բիզնեսի համար, ինչպես նաև դիմում արտաքին պարտքին: Այս ամենից զատ՝ ունենք 2021 թ. իներցիոն բյուջե, որին նայելով՝ տպավորություն է ստեղծվում, որ այս ամբողջ խնդիրները մեր երկրին չեն վերաբերում:

Փաստացի ունենք նույն պոպուլիզմի դրսևորումների շարունակությունը: Նորից պոպուլիզմ ենք տեսնում. էկոնոմիկայի նախարարը վիճում է առողջապահության նախարարի հետ, Covid-19-ի սահմանափակումները շարունակվում են, չկա ընդհանուր մոտեցում: Դրան գումարած՝ երկրի տնտեսության պատասխանատուներն իրենց հույսը դրել են ապաշրջափակման՝ ինչ-որ սին ու անհասկանալի մի երևույթի վրա: Թշնամի պետության տնտեսության հետ Հայաստանի տնտեսության փոխգործակցության արդյունքում ինչ-որ զարգացումներ են սպասում: Կարելի է ասել՝ նույն պոպուլիզմն է, բայց արդեն վտանգավոր ընթացքով. խոստումները թշնամի պետության հետ տնտեսական ինտեգրման խորացման ու ինչ-որ համագործակցության շուրջ են: Կարծում եմ՝ արդեն շատերի համար է ակնհայտ դառնում, որ գործ ունենք համատարած ձախողված խոստումների, ապաշնորհ իշխանական կառավարման հետ»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի