Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում կին արտադրողները նաև բարեգործներ են. Ամանորյա տոնավաճառում կա ամեն ինչ քմահաճ գնորդի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի կին արտադրողներ, անհատներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ դեկտեմբերի 12-ին իրենց աշխատանքներն են ներկայացնում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված ամանորյա բարեգործական տոնավաճառին: Ութսունից ավելի տաղավարներում կարելի է գտնել ամենատարբեր տեսակի զարդեր, խեցեղեն, թաղիքագործության հայկական ավանդույթներով պատրաստված բրդյա նորաձև պայուսակնեÖ €, գլխարկներ, թիկնոցներ, նաև արևելյան համադամ քաղցրավենիքներ, հայկական չրեր, բրազիլական ալկոհոլային կոկտեյլ` պատրաստված ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի ձեռքով. մի խոսքով` ամենն, ինչ կարող է գրավել հետաքրքրասեր հաճախորդին: Տոնավաճառին մասնակցում էին նաև ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիտվայի դեսպանատները:

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն  ասաց, որ նպատակը կին ձեռներցներին խրախուսելն է, իսկ ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը: «Մենք փորձելու ենք ավելի տարածել և ընդլայնել մեր գործունեությունը և տարաբնույթ աջակցություն ցույց տալ կանանց խմբերին իրենց բիզնեսն սկսելու համար»,- ասաց Ասատրյանը:

Արդեն 1,5 տարի գործող «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը ցուցադրել է թաղիքագործության հայկական հինավուրց ավանդույթներով պատրաստված, սակայն ժամանակակից նվաճումների հավատարիմ բրդյա իրեր` պայուսակներ, գլխարկներ, թևնոցներ, հողաթափեր, թիկնոցներ: Համարվում է, որ թաղիքից հնարավոր է ստանալ ոչ միայն հագուստի ու ոտնամանի որակյալ հումք, այլև այն բուժիչ հատկություն ունի:

«Բուրդ, օճառ, ջուր և համապատասխան հմտություններ. ահա այն ամենն, ինչ հարկավոր է թաղիք ստանալու համար,- պատմում է ՀԿ-ի ղեկավար Լալա Մնեյանը,- աշխատում ենք տեղական բրդով, ինչպես նաև` օգտագործում ենք ավստրալական մերինո ցեղատեսակի ոչխարի բուրդը, նոր զելանդական, դանիական, նորվեգական բրդեր: Քանի որ թաղիքագործությունը 1960-ական թվականներին վերացել էր Հայաստանում, այսօր մենք կարիք ունենք այնպիսի ցեղատեսակի ոչխարների բուծման,  որոնց բուրդը հեշտ է թաղվում: Հիմա այդպիսի ոչխարներ չեն բուծվում, մեր ոչխարների բուրդը կոշտ է: Կարծում եմ` եթե մենք ջան ք թափենք և մեր արտադրանքը հասանելի դարձնենք հանրությանը, մեր գյուղացիները կսկսեն փափուկ բուրդ ունեցող ոչխարներ ևս բուծել»: Թաղիքագործության ակումբում աշխատում է 15 կին` մայրաքաղաքից և հանրապետության տարբեր մարզերից:

Մեկ այլ տաղավարում նկարիչ-դիազայներ Լուսինե Հարությունյանի ձեռագործ աշխատանքներն են: Կավից, կաշվից, մետաղից և ապակուց պատրաստված ինքնատիպ զարդեր, որոնք, հեղինակի խոսքով, ստեղծվել են մեծ խնամքով և սիրով: Հարությունյանը նշեց, որ ձեռագործ աշխատանքները հիմնականում վաճառվում են տաբեր սոցցանցերի և ցուցահանդեսների միջոցով: Իսկ ամանորյա բարեգործական տոնավաճառին մասնակցում է կանանց ձեռներեցության խթանման գործում իր ներդրումն ունենալու համար:

Միջոցառումն ուղեկցվել է մշակութային ծրագրով: Անցկացվել են նաև վարպետաց դասեր:

Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՈսկին էժանացել է ԱԱ-2026․ երկրորդ տուրի խաղացանկը ԱՄՆ-ը հերթական hարվածն է hասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին. կան զnhեր Հավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանՀերթական անոմալ չափերի օձը ՀայաստանումԿենդանակերպի երեք նշաններին շատ շուտով ֆինանսական հաջողություն է սպասվում Վթար է․ ջուր չի լինելու Ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում․ Թրամփ Հայաստանի թիմը հաղթեց Ալբանիային Մեսիի ընտանիքի հայտարարությունը Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արագացումը NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին ԱՄՆ-ում Չիկագոյի 21-ամյա բնակչին 4 քրեական մեղադրանք է առաջադրվել քաղաքային այգում խաչ այրելու համար Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի