«Ատլետիկո»-ն Լա լիգայում հերթական հաղթանակից հետո ամրապնդվում է առաջին տեղում
ՍՊՈՐՏԻսպանիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկո»-ն արտագնա խաղում մրցեց «Կադիս»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գոլառատ խաղում մադրիդյան ակումբը հաղթեց խոշոր` 2:4 հաշվով: «Ատլետիկո»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սաուլը և Կոկեն: «Կադիս»-ից դուբլ ձևակերպեց Ալվարո Նեգրեդոն:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկո»ճ-ն ամրագրվեց առաջին հորիզոնականում` միավորների քանակն հասցնելով 50-ի: Երկրորդ տեղում ընթացող «Ռեալ»-ն ունի միայն 40 միավոր:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



