Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անպայման դեղերդ կխմես, մա՛մ, դու ինձ շատ ես պետք․ «Կապավոր Կյաժ»-ի վերջին խոսքերը՝ ուղղված մայրիկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայրենիքի պաշտպանությանն իր կյանքը նվիրեց նաև 30-ամյա Սուրեն Բաբայանը։ Նա սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 6-ը անձնվիրաբար կռվեց: Կռվեց մինչև վերջին շունչը։ Սուրենին քչերն են ճանաչում իր անունով, նրան բոլորը անվանում են «Կապավոր Կյաժ», թե ինչու կապավոր, քանի որ թե՛ իր պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում, թե՛ Արցախյան երկրորդ պատերազմում Սուրենը վերահսկել է կապի բաժինը։

«Կյաժս ծնվել և մեծացել է Փարաքարում։ Ինքը շատ զուսպ, աշխույժ, կյանքը սիրող և աստվածավախ էր։ Տղաս լավատես էր ամեն հարցում, օգնող ու կարեկցող էր բոլորին»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հերոսի մայրը՝ Գալինա Բաբայանը։

Սուրենը շատ հայրենասեր էր, որտեղ ինքն էր, այնտեղ հայրենասիրական երգերն էին, և հենց այդ հայրենասիրությունն էր պատճառը, որ Սուրենը մասնակից եղավ հայրենի հողի համար մղվող պայքարին․ «Սեպտեմբերի 28-ին Կյաժս զանգեց ու ինձ հաջող արեց՝ ասելով, որ գնում է պատերազմ։ Ես չարգելեցի տղայիս, միայն ասացի՝ տղա՛ս, Աստված քո հետ, ոնց գնաս, տենց վերադառնաս․ անջատեցի հեռախոսը ու մի կուշտ լաց եղա »,- պատմում է Սուրենի մայրը։

Նույն օրը ռազմի դաշտ մեկնեց թե՛ Սուրենը, թե՛ իր միջնեկ եղբայրը՝ Անդրանիկը․ մայրը անդադար աղոթում էր իր երկու հերոս տղաների համար․ «Նույն տարվա մեջ երկու եղբայրները 6 ամսվա տարբերությամբ մեկնել էին պարտադիր զինվորական ծառայության, ստացվեց այնպես, որ երկուսով էլ նույն օրը մեկնեցին պատերազմ։ Ասացի՝ Աստվա՛ծ ջան, ուրիշ ոչինչ չեմ խնդրում, ինչպես սրտանց տղաներիս ուղարկում եմ բանակ, այդպես էլ բարով վերադառնան»,- հուզված նշեց տիկին Գալինան։

Ստացվեց այնպես, որ Սուրենը մեկնեց Աղդամ՝ հայրենիքի պաշտպանության, իսկ Անդրանիկը շատ ավելի թեժ կետեր։ Քանի որ սկզբնական շրջանում Սուրենը վերահսկում էր կապերը, իրեն այդքան էլ վտանգ չէր սպառնում, նա առավել շատ մտահոգվում էր իր եղբոր համար․ «Ամբողջ օրը երկու եղբայրներ զանգում էին ինձ՝ իրարից տեղեկանալու։ Կյաժս ասում էր՝ մա՛մ, երբ պիտի Անդրանիկը հետ գա, որ իմ խիղճը հանգիստ լինի։ Աստված մեր ձայները լսեց երևի, Անդրանիկս 20 օր կռվելուց հետո վերադարձավ տուն, իսկ Սուրենը դեռ մարտի դաշտում էր»,- ասաց Սուրենի մայրը։

Սուրենը հավատացել է իրենց հաղթանակին, և տանեցիների հետ խոսելիս միշտ ասել է, որ պատրաստ է մինչև վերջ գնալու, քանի որ պետք է հաղթեն և վերադառնան տուն։ Որքան էլ, որ Սուրենը հավատում էր իրենց հաղթանակին, բայցև չէր բացառում, որ այդ հաղթանակը կարող է այդպես էլ չտեսնել․ դա եղավ պատճառը, որ զոհվելուց մեկ օր առաջ՝ լուսադեմին, զանգահարեց մայրիկին՝ հրաժեշտ տալու․ «Շատ անհանգիստ ձայն ուներ, զանգահարեց ու կտրուկ հարցրեց՝ մա՛մ, ո՞նց ես, ասացի՝ հո բան չի եղել, տղե՛ս, որ էս ժամին ես զանգել, ինքն էլ ասաց, թե բան չի պատահել, ուղղակի ուզում էր որպիսությունդ իմանալ, ու հավելեց՝ անպայման դեղերդ կխմես, մա՛մ, դու ինձ շատ ես պետք»,- վերհիշում է տիկին Գալինան։

Մի քանի ժամվա տարբերությամբ Սուրենը, կանխազգալով ինչ-որ տարօրինակ բան, նորից զանգահարեց մայրիկին, բայց այս անգամ՝ արդեն հրաժեշտ տալու․ «Սկսեց նախաբանով, ասաց՝ մամա՛ս, քեզ բան ունեմ ասելու, քեզ պինդ կպահես, մինչև գամ, մեզ տեղափոխում են Շուշի, հնարավոր ա, որ կապի էլ չկարողանամ դուրս գալ, երբ հնարավորություն լինի, կզանգահարեմ քեզ։ Կյաժս այդպես էլ չզանգահարեց ինձ, բայց ես սպասում եմ նրա զանգին․․․»,- խորը ցավով նշեց հերոսի մայրը։

Սուրենի մայրը, որդուց գտնվելով բավականին մեծ հեռավորության վրա, կանխազգացել է, որ որդու հետ մի բան այն չէ, բայց մինչև վերջին պահն էլ հավատացել է նրա վերադառնալուն, ինչպես ասաց մեր զրուցակիցը՝ չէ՞ որ ինձ խոսք էր տվել տղաս․ «Մի քանի օր լուռ ցավս ներսումս պահելով՝ սպասել եմ որևէ խաբարի որդուցս, բայց այն չկար։ Նոյեմբերի 6-ի երեկոյան սկսեցի ինձ շատ վատ զգալ, այնքան վատ էի, որ ինձ տեղափոխեցին հիվանդանոց․ ներսումս տարօրինակ զգացողություն էր։ Էլ ավելի վատացա, երբ ծննդյանս օրը՝ նոյեմբերի 8-ին որդիս չզանգահարեց ինձ։ Ես ճանաչում եմ Կյաժիս, ինքը որտեղ էլ լիներ, կզանգահարեր ու կշնորհավորեր ծնունդս․ այդտեղ ես զգացի, որ մի բան այն չէ»,- արցունքն աչքերին պատմում է Սուրենի մայրը։

Սուրենի զոհվելու մասին գույժը նրա մայրիկին է հայտնում Սուրենի զինակից ընկերը։ Հերոսը զոհվում է թշնամու արձակած գնդակից․ «Զինակից ընկերը պատմեց, որ Սուրենը Աղդամում օգնել է բոլորին, ով ծխախոտ չի ունեցել, գնացել է գտնելու, ով վիրավոր է եղել ցույց է տվել առաջին բուժօգնությունը։ Իսկ Շուշիում Սուրենը ինքնակամ թողել է կապի իր բաժինը և զենքը առել ձեռքին՝ շարժվելով առաջ։ Որդուս ընկերը ինձ ասաց՝ դուք հերոսի մայր եք, ձեր որդին ընկավ հերոսաբար»,- դողացող ձայնով ասաց Սուրենի մայրը։

Վերջինս չի ցանկանում հիշել, թե ինչպիսին էր որդու դիակը, երբ գնացել էին այն ճանաչելու, տեսարանը ցավոտ էր․․․ «Ի վերջո, պետք է ճանաչեինք որդուս դիակը։ Թշնամին կրակել էր ուղիղ Կյաժիս ճակատին, սպանելով որդուս, թուրքը չի բավարարվել, կոտրել են տղայիս քիթը, ատամները, ամբողջ մարմինը սարքել են ցան»,- մեծ ցավով նշեց հերոսածին մայրը։

Հերոսի մարմինը ամփոփված է Եռաբլուրում, որտեղ դեռ նրա շիրմաքարը չկա կանգնեցված։ Մեր և տիկին Գալինայի հեռախոսազրույցից հետո հաճելի մի բան պատահեց, որով մեզ հետ կիսվեց Սուրենի մայրը․ «Հենց նոր ինձ զանգ եկավ, Կյաժիս զինակից ընկերներից էր, խնդրանքով դիմեց ինձ՝ «Կապավոր Կյաժը» արժանի չի, որ միայն նկար լինի գերեզմանին, թույլ տվեք, որ իր շիրմաքարը ես պատրաստեմ։ Ասացի, խնդրեմ տղաս, եթե մտքովդ անցել է, ես չեմ առարկում։ Սա ևս մեկ ապացույց, թե որքան բարի է եղել իմ տղան, որ բոլորը ցանկանում են մի լավ բան անել թե՛ Կյաժիս և թե՛ մեր ընտանիքի համար»,- հպարտությունը միախառնված խորը վշտին՝ ասաց «Կապավոր Կյաժ»-ի մայրը։

Զվարթ Պետրոսյան

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան