Միայն հզոր բանակով, ժամանակակից սպառազինությամբ և զարգացող ռազմարդյունաբերությամբ մեր կամքը կարող ենք թելադրել թշնամիներին․ Արման Վարդանյան
ՎԻԴԵՈ«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.
«Պատերազմի ծանր օրերին հայոց բանակի ղեկավարության կողմից պատվոգիր ստանալը և զինվորների կողմից ծափահարության արժանանալը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող էր։
Ամեն մի հայ, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, այդ օրերին փորձում էր ամեն ինչով օգնել մեր բանակին։ Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, ես նույնպես փորձեցի իմ համեստ ավանդն ունենալ պատերազմական օրերին մեր բանակի հաջողության մեջ, սակայն դավադրությունը հաղթեց հայրենասիրությանը։
Մեզ ամուր կամք ու ոգի է պետք՝ դիմանալու այն ծանրագույն վիճակին, որում հայտնվել ենք ապաշնորհ իշխանությունների ու պարտված դիվանագետների պատճառով։
Այսօր մեր բանակի, մեր հպարտության, մեր ազգային ինքության, մեր հաղթանակի գրավականի և վերարժևորման օրն է։
Միայն հզոր բանակով, ժամանակակից սպառազինությամբ և զարգացող ռազմարդյունաբերությամբ մեր կամքը կարող ենք թելադրել թշնամիներին։ Այնպես որ, պետք է գործի անցնել հենց այսօրվանից։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



