Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետի «ռեսթարթը» և երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուտով լրանում է 2018 թ. մայիսի իշխանափոխության երեք տարին: Իշխանության եկած քաղաքական խմբակն ի՞նչ էր խոստացել հանրությանը՝ 72 տոկոս քվեյի դիմաց: Իշխանության եկածներն իրականում ի՞նչ արեցին կամ չարեցին և ի՞նչ իրավիճակում են հայտնվել մեր երկիրն ու ժողովուրդը: Սրանք անկյունաքարային և առարկայական հարցեր են:

Այս հարցերի իրական պատասխանները վերաբերում են առաջին հերթին հայ ժողովրդի արտաքին ու ներքին անվտանգության, գոյատևման նոր սպառնալիքների առաջացմանը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում խորացող ճգնաժամերի հիմնապատճառներին, երկրի կայուն զարգացման հիմքերի համատարած խարխլմանը: Այս հարցերին բազմիցս ենք անդրադարցել: Տրվել են առարկայական գնահատումներ, ձախողումները կանխելուն և իրավիճակի շտկմանն ուղղված գործնական առաջարկություններ:

Ստորև՝ բնութագրական և առարկայական որոշ մանրամասներ.

1. Իշխանության լծակներին համատարած տիրանալու համար յուրաքանչյուր քաղաքացու խոստացան արժանապատիվ և երջանիկ կյանք: Բերեցին խորացող ճգնաժամ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, տնտեսության թուլացում, թշվառության աճ, հանրության ներուժի ջլատում և անհանդուրժողականություն, խայտառակ պարտություն, զոհեր և մահեր, համատարած սուգ ու հուսահատություն, հայ ժողովրդի գոյատևմանը վերաբերող հավաքական սպառնալիքներ:

2. Ապագա երկարաժամկետում խոստանում էին տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ: 2018-2019 թթ. իներցիայով եկած տնտեսական աճն ամբողջությամբ զրոյացվեց 2020 թ. տնտեսական երկնիշի մոտ անկմամբ: Ավելին՝ ապագա առնվազն միջնաժամկետի համար ևս առաջացել են անկասելի անկման իրական հիմքեր: 2020 թվականը մեր երկրի տնտեսական պատմության մեջ մտավ՝ որպես սոցիալ-տնտեսական կոլափսի դասական շրջան: Այս անգամ էլ իշխողներն արդարացան ու գտան իրենցից դուրս մեղավորներին՝ COVID-19-ը, պատերազմը:

3. Խոստացան արտահանմանը միտված տնտեսական մոդելի ներդրում: 2018-2019 թթ. Հայաստանի արտահանման աճի տեմպը նվազեց շուրջ 2,5 անգամ՝ 2017 թ. համեմատ, իսկ 2020 թ. արտահանումը կրճատվեց 5-6 տոկոսով:

4. Ներդրումային և նոր աշխատատեղերի բում էին խոստանում: Տեղն ու ձևն էլ գիտեին: Խանգարում էր միայն նախկին Ազգային ժողովն՝ իր մեծամասնությամբ: Հետո Ազգային ժողովում ստացան սահմանադրական մեծամասնություն: Սակայն օտարերկրյա ներդրումները փախնում են Հայաստանից: Միայն 2019 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կրճատվեց ավելի քան 60 միլիոն դոլարով, իսկ վերաներդրումները՝ 30 տոկոսով: Ի դեպ, Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ, քան Հայաստանում:

5. Հարկային եկամուտները տնտեսությունից «քերելու» անպտուղ գործողությունները ևս էական հարված հասցրին երկրի առանց այն էլ անբարենպաստ ներդրումային միջավայրին: Սրա հետևանքները դեռ երկար ենք տեսնելու: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտների աննախադեպ՝ 40-50 տոկոս աճ էին խոստացել և տեղերն էլ հատ-հատ գիտեին: 2018-2019 թթ. բյուջեն ունեցավ նույնչափ՝ շուրջ 10 տոկոս իներցիոն աճ, ինչին մոտ աճ կար 2017 թ.: Իսկ 2020 թ. բյուջեի եկամուտները կրճատվել են նախորդ տասնամյակի համար աննախադեպ չափով՝ շուրջ 16 տոկոսով: Հիմա էլ մոռանալով բնապահպանական խնդիրները, դրանք կարևորելու իրենց պոպուլիստական խոստումներն ու իրարամերժ քայլերը՝ հարկային լրացուցիչ մուտքեր ապահովելու համար պատրաստվում են աննախադեպ ավելացնել հանքարդյունաբերության ծավալները:

6. Պետական բյուջեի կապիտալ ծախսերը թղթի վրա (2019-2020 թթ. պետական բյուջեներում) աճեցրին և փիառվեցին: Իրականում այդ ծախսերի 60 տոկոսը չեն կատարվել անհոդաբաշխ բացատրություններով: Վախեցան ծախսել, քանի որ նախապես գիտեին, թե իրենց համատարած ձախողումների հետևանքով ինչ է իրականում սպասվում երկրի տնտեսությանն ու բյուջետային մուտքերին: Բյուջետային եկամուտների կրճատման և ծախսերի ավելացման պայմաններում պետական հատվածի աշխատավարձերը վճարելու և նվազագույն սոցիալական ծախսերը (թոշակ, նպաստ և այլն) հոգալու համար աննախադեպ չափերով ավելանում է պետական պարտքը, որն արդեն հասել է շուրջ 8,8 միլարդ դոլարի՝ հասնելով ՀՆԱ-ի 65 տոկոսին: Փաստորեն, այսօր մսխվում է նաև մեր երկրի ապագա զարգացման ներուժը:

7. Խոստացան արժանապատիվ աշխատանքով աղքատության հաղթահարում՝ «նպաստից դեպի աշխատանք» ժողովրդահաճո սկզբունքի ներքո: Իրականում ձևավորեցին աշխատանքն ապախթանելու, աշխատող աղքատների իրավունքները ոտնահարելու, անապահով խավի իրական եկամուտները նվազեցնելու հակասոցիալական հիմքեր՝

• եկամտահարկի համահարթեցում. անապահով խավի եկամտահարկը մնաց նույնը, իսկ ապահով խավի եկամտահարկի բեռն էապես՝ շուրջ 1/3-րդով նվազեց,

• գույքահարկով անապահով խավի հարստահարում,

• անուղղակի հարկերի ավելացում, վերջին 2-3 ամիսներին ազգային արժույթի արժեզրկում մոտ 10 տոկոսով, և որպես հետևանք՝ առաջին անհրաժեշտության ապրանքների արդեն շուրջ 10 տոկոսի հասնող և խորացող գնաճ,

• զբաղվածության պետական ծրագրերի 50-75 տոկոս թերակատարումներ, որի հետևանքով տարեկան 3000-4000 գործազուրկներ կորցրեցին աշխատանքի տեղավորման իրենց հնարավորությունը,

• աշխատողների իրավունքներին միտված կարգավորումներում անհրաժեշտ հրատապ փոփոխությունների անտեսում, որոնք բխում են աշխատաշուկայի արագ փոփոխվող ներկա մարտահրավերներից և այլն:

Հետևանքը եղավ այն, որ 2017 թ. համեմատ 2018 թ. ունեցանք աղքատության կրճատման ցուցանիշի աննախադեպ վատացում՝ 40 տոկոսի չափով, իսկ 2019 թ. աղքատության մակարդակի աճ՝ շուրջ 3 տոկոսային կետով: Արտագաղթի հետևանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին, որոնց 90 տոկոսը գործազուրկներն էին: Չնայած դրան ավելանում է նաև գործազրկության մակարդակը:

Օրինական գրանցված աշխատողների թվի աճը ներկայացրեցին՝ որպես սեփական աննախադեպ ձեռքբերում: Իրականում 2017 թ. տվյալներով այդ թիվն աճել է 40 տոկոս ավել չափով, քան 2018-2019 թթ. իրենց «ձեռքբերումը»: Հետո էլ տեսան իրական պատկերը և օրվա վարչապետը մեղադրեց շարքային քաղաքացիներին՝ աղքատությունն իրենց գլխից չհանելու համար:

8. Խոստացել էին աշխատավարձերի, հատկապես՝ աշխատող աղքատների վարձատրության, կենսաթոշակների, նպաստների աննախադեպ աճեր: Փոխարենը, իշխանավորների խմբակի՝ բարձրաաստիճանների վարձատրությունը եռապատկվեց գաղտնագողի և հակաօրինական պարգևատրումներով:

Երկրում միջին աշխատավարձն ավելանում է եռակի պակաս տեմպով, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները:

Այսպիսով, աղքատների, այդ թվում՝ աշխատող աղքատների կյանքն էլ ավելի է բարդանում՝ նրանց իրական եկամուտների հետևողական կրճատման ֆոնին: Փոխարենը՝ նույնիսկ պատերազմական ծանր օրերին բարձրաստիճան իշխանավորները ստացան իրենց անաշխատ պարգևատրումները: Օրինակ՝ ԱԺ պատգամավորների ու աշխատակազմի ստացած պարգևատրումը 2020 թ. սեպտեմբերին կազմել է 192 միլիոն դրամ: Ավելին՝ 2021 թ. պետական բյուջեում նախատեսել են իշխանական իրենց խմբակի կայուն բարեկեցության աճ՝ պարգևատրումների ֆոնդն ավելացել է 22 տոկոսով:

Եվ սա այն դեպքում, երբ սոցիալական պաշտպանությանը հատկացվող պետական միջոցները 2021 թ. ավելացրել են ընդամենը 2 տոկոսով: 9. Խոստացան 2050 թ. 5 միլիոն մշտական բնակչություն: Ժողովրդագրական առկա ցուցանիշներով և խորացող բացասական միտումների պարագայում, նույնիսկ լավատեսական սցենարով կունենանք կեսը: Իսկ պատերազմը բոլոր ուղղություններով բերեց նաև ժողովրդագրական նոր հետևանքներ ու մարտահրավերներ, որոնց մասին դեռ վաղ է նույնիսկ պատկերացնելը:

10. Խոստացան «օղիով և պինցետով» վերացնել համավարակը: Փաստացի ձախողեցին COVID-19-ի դեմ պայքարը հնարավոր բոլոր ուղղություններով:Եվ սա էլ մինչև պատերազմը: Այս ընթացքում չլսեցին և չընդունեցին կառուցողական առաջարկները, որոնք ներկայացրել էինք համավարակի տարածման դեռևս առաջին օրերին: Հետևանքներն ահագնանում են՝ օրական տասնյակ մահեր ու վարակի տարածման հարյուրավոր նոր դեպքեր, առողջապահական համակարգի կոլապս, տնտեսական շարունակվող սահմանափակումներ և վնասներ, սոցիալական ծանր հետևանքներ: Եվ սա էլ ոլորտի պատասխանատու նախարարների մակերեսային, իրարամերժ և չհամակարգված մոտեցումների ֆոնին:

11. Այս ողջ ընթացքում խոստումների և իրականության խորացող խզումը թաքցնելու համար հախուռն կերպով հանրությանը կերակրում էին «վարչապետի 100 փաստերով»: Հետո սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատացավ, որ դա էլ չկարողացան շարունակել: Իսկ այդ «100 փաստերը» իրականում մի բանի մասին էին՝ նոր և խորացող խնդիրներ, լուծումների փոխարեն՝ հանրության շեղում կեղծ օրակարգերով:

12. Պատերազմը և խայտառակ պարտությունը մեզանից տարան և շարունակում են ամեն օր տանել ամեն ինչ: Հիմա նորից արդարանում են իշխանության ղեկին գտնվող հիմնական պատասխանատուներն ու մեղավորները՝ իրենց հատուկ նույն ոճով ու գործիքակազմով: Ավելին՝ երկրի զարգացման իրենց նոր խոստումները պայմանավորում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մեր երկրի տնտեսության փոխսերտաճման «հնարավորություններով»:

Իսկ իրականում շարունակում են թշնամուն զիջել մեր ազգային շահերը, մեր երկրի կայուն զարգացման իրական հնարավորություններն ու աշխարհա-տնտեսական առավելությունները՝ «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման» կեղծ ու վտանգավոր փաթեթավորմամբ: Ամփոփում. ձեր խոստացած ռեսթարթն իրականում և բացառապես ձեր անսահման պոպուլիզմի նոր դրսևորումն է՝ հանրությանը նորից մոլորեցնելու ու ձեր խղճուկ իշխանությունը հնարավորինս երկարացնելու պարզունակ փորձ: Հանրային իրական սպասումը ձեր խմբակից ևս ակնհայտ է՝ հեռացե՛ք անհապաղ, անցնցում և ընդմիշտ: Այդպիսով երկիրն ու ժողովրդին գոնե հետագայում զերծ պահեք գոյատևման նոր սպառնալիքներից և անդառնալի կորուստներից:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով