«Այս փոքրիկ հրաշքներն առանց գիտակցելու թելադրում են մի ամբողջ ընտանիքի տրամադրություն». Արևիկ Ուդումյանի նոր լուսանկարը դստեր հետ
ՖՈՏՈ
Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, ով դեկտեմբերին երկրորդ անգամ մայրիկ դարձավ, դստեր՝ Նունեի հետ լուսանկար է հրապարակել և գրառում արել փոխված առօրյայի մասին: Արևիկն առայժմ ցույց չի տալիս դստեր դեմքը:
«Այս փոքրիկ հրաշքներն առանց գիտակցելու, իրենց քնել-չքնելով, ուտել-չուտելով թելադրում են մի ամբողջ ընտանիքի տրամադրություն: Եվ որքան էլ մամաները ջանում են, որ ոչինչ և ոչ մեկ չխանգարի բալիկի անուշ քունը, արի ու տես, որ հաճախ բալիկները ավելի լավ քնում են փոշեկուլի կամ վարսահարդարիչի ձայնի ներքո: Ձայն, որն ինձ, օրինակ, միշտ նյարդայնացրել է, իսկ բալիկներին, փաստորեն, հիշեցնում է մամայի փորիկի իրենց այդքան ծանոթ ու հարազատ ձայները և օգնում քնել հանգիստ և խաղաղ: Փոշեկուլի, ջրվեժի ու վարսահարդարիչի ձայնը սպիտակ աղմուկի դասական օրինակներ են: Այո, աղմուկները լինում են տարբեր գույների և հենց սպիտակն է բալիկներին հաճախ օգնում քնել»,- գրել է նա:
Նշենք, որ հաղորդավարուհու որդին՝ Ռուբենը, արդեն 4 տարեկան է:




















































