Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և «Գետափ» տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից, այն հավանական սպառնալիքներից դարձնելով ավելի անվտանգ:
Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները։
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



