Մանուել Նոյերի պատմական ռեկորդը
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (4:0) սահմանել է Բունդեսլիգայի ռեկորդ:
Դա 34-ամյա դարպասապահի 197-րդ «չոր» հանդիպումն էր Գերմանիայի առաջնությունում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը, որը Բունդեսլիգայում սեփական դարպասն անառիկ է պահել 196 խաղերում ու կարիերան ավարտել 2008 թվականին, հաղորդում է Opta-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա Նոյերը 2011 թվականից է պաշտպանում «Բավարիայի» դարպասը: Դրանից առաջ նա հանդես է եկել նաև «Շալկեում»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



