87 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը
ՄՇԱԿՈՒՅԹ87 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի լրագրող ու հեռուստահաղորդավար Լարի Քինգը։ Այս մասին հաղորդում է նրա Twitter-ի էջը։
Ինչպես փոխանցում է Independent-ը, Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում`կորոնավիրուսի դեմ պայքարից հետո. հեռուստահաղորդավարը երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել։
Լոուրենս Հարվի Զեյգերը (Լարի Քինգ) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում։ Լարիի ծնողները՝ Ջենի և Էդի Զեյգերները, գաղթել են Բելառուսից և Ավստրիայից (հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բելառուսից)։
Հաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուի շնորհիվ։ Նա անցկացրել է ավելի քան հիսուն հազար հարցազրույց։ Քինգը «Էմմի» և «Պիբոդի» մրցանակների դափնեկիր է։
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



