Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ազդեցությունը տևական կլինի. 2021-ին բարդ տնտեսական տարի է սպասվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի խոսքով, 2021 թ.-ին բարդ տնտեսական տարի է սպասվում: «Փաստ»-ը տնտեսագետի հետ զրույցում անդրադարձել է առկա իրավիճակին՝ դիտարկելով նաև տնտեսական հնարավոր հեռանկարները:

-Պարոն Վարդանյան, ընդհանուր առմամբ, տնտեսական ինչպիսի՞ անկում է արձանագրվել նախորդ տարում, ի՞նչ հիմնական միտումներ են ձևավորվել տնտեսության մեջ:

-ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալները հիմք են 2020 թ. տնտեսական զարգացումների նախնական գնահատման համար: Առաջին հերթին, նշանակալի է եղել տնտեսական ակտիվության նվազումը: 2020 թ. 11 ամիսների տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը՝ ՏԱՑ-ը, 2019 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 99,1 %, անկումը՝ 7,6 տոկոսային կետ: Էլ ավելի նշանակալի է տարբերությունը 2020 թ. հունվարի և նոյեմբերի ՏԱՑ-երի միջև՝ 16,4 տոկոսային կետ: Հետևաբար, ձևավորվել է տնտեսական ակտիվության նվազման հստակ միտում¬, ինչը խորացել է եռամսյակից եռամսյակ: Անկման գլխավոր գործոն է հանդիսացել կորոնավիրուսի համավարկը, մի կողմից էլ համաշխարհային տնտեսության, իսկ մյուս կողմից՝ ՀՀ տնտեսության մասնակի կանգը: Գործոն է նաև ներքաղաքական վիճակը: Մարտին, երբ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումներ եղան, ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ նվազեց 5 տոկոսային կետով: Այնուամենայնիվ, հետագայում այդ անկումը խորացավ: ՏԱՑ-ի անկմանը նպաստել է հատկապես շինարարության՝ 11,2, առևտրի՝ 13,5 և ծառայությունների ծավալների՝ 13,6 տոկոս անկումը: Արտաքին առևտրաշրջանառության անկումը կազմել է 12,4 %: Հատկապես նշանակալի է եղել ներմուծման ծավալի 15,9 % անկումը: Վերոնշյալը հիմք է եզրակացնելու, որ 2020 թ. տնտեսական անկումը կարող է կազմել 7-9 %:

-Հաշվի առնելով նախորդ տարվա զարգացումները, որոնք հանգեցրին նաև մարդկային և այլ անդառնալի կորուստների, ի՞նչ է սպասվում 2021 թ.-ին, կամ, միգուցե, առաջին 6 ամիսներին:

-Համաշխարհային մասշտաբով տեղի է ունեցել առաջարկի և պահանջարկի շոկ՝ կապված համավարակի հետ: Նման դրսևորումներ նաև մեզանում են տեղ գտել: Պատերազմը նույնպես որոշակի ազդեցություն ունեցավ ՀՀ-ում պահանջարկի շոկի խորացման ուղղությամբ: Պահանջարկի շոկը որոշակիորեն դրսևորվեց առևտրի և ծառայությունների ծավալների նվազման ձևով: Պակաս նշանակություն չունեցավ նաև պատերազմի հոգեբանական ազդեցությունը: Այդ շոկն առաջիկա ամիսներին աստիճանաբար կհաղթահարվի: Առաջարկի շոկը գլոբալ մասշտաբով հանգեցրեց առաքման գլոբալ շղթաների խաթարմանը, և դրանցում սկիզբ առան հսկայական վերադասավորման գործընթացներ: Առաջիկայում որոշիչ կլինի այն, թե այս կամ այն երկրի ընկերությունները որքանո՞վ արագ կկարողանան վերադիրքավորվել ձևավորվող առաքման նոր շղթաներում ինտեգրվելու համար: Այդ տեսակետից կարևորվում են ինովացիոն տեխնոլոգիական լուծումները, որոնք Հայաստանում հազվադեպ են: Այսինքն, առաջացած հնարավորություններից օգտվելու շանսերը փոքր են: Ինչ վերաբերում է պատերազմի ազդեցության հետևանքներին, ապա դրանցից էականը մարդկային կորուստներինը կլինի: Պակաս ազդեցություն չեն ունենա տարածքային ու արտադրական բազաների և ենթակառուցվածքային կորուստները. նշանակալի կլինի Արցախի (նրանից մնացած մասի) և Հայաստանի տնտեսությունների ապաինտեգրման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Հետպատերազմյան զարգացումների ազդեցությունը կլինի տևական, իսկ համավարակինը, ենթադրաբար, մինչև ամառ: Հետևաբար, 2021 թ. առաջին կիսամյակում բոլոր առումներով էական դժվարություններ են սպասվում: Այդուհանդերձ, նկատի ունենալով Հայաստանի տնտեսության փոքր և ոչ ինովացիոն լինելը, նրա վերականգնվելը մինչև տարեվերջ իրատեսական է թվում, եթե, իհարկե, ներքաղաքական իրավիճակը կայուն լինի: Անցած տարվա կորուստների բնույթը և մասշտաբներն այլընտրանք չեն թողնում. տնտեսության կառուցվածքային որակական փոփոխությունների իրականացումը, տեխնոլոգիական փոփոխությունների արագացումը¬, կառավարման և տեխնոլոգիական ինովացիաների զանգվածային կիրառումը անհրաժեշտություն են դարձել: Այդ ամենն իրականացնելու համար կպահանջվի ձևավորել «զարգացման պետություն», որը ենթադրում է որոշակի ավտորիտար տարրերի ներմուծում պետական կառավարման մեջ:

- Տարին սկսվել է ներդրումների մասին քննարկումներով: Տնտեսական բլոկի ներկայացուցիչներից ոմանք անգամ համոզված են, որ հենց հիմա կարող ենք շատ մեծ ներդրումներ բերել: Զուգահեռ՝ բիզնեսի ներկայացուցիչներից շատերը վարկերով հազիվ աշխատելու մասին են մատնանշում: Ընդհանուր առմամբ, ի՞նչ միտումներ են ձևավորվել ներդրումների առումով:

-Ներդրումների կարևորությանը մշտապես անդրադարձեր լինում են, ինչը պայմանավորված է տնտեսական զարգացման մեջ դրանց որոշիչ դերով: Հավանաբար, երբ ասվում է «ներդրումներ բերելու» մասին, ապա նկատի են ունենում օտարերկրյա ներդրումները: Այս տեսակետից միտումները մտահոգիչ են: Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2020 թ. հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալների բացարձակ փոփոխությունը եղել է բացասական. «ընդամենը ներդրումներ»՝ -85,2 մլրդ դրամ, «ուղղակի ներդրումներ»՝ -38,1 մլրդ դրամ:Օտարերկրյա ուղղակի ներդրումներից ակնկալիքները չեն կարող մեծ լինել՝ կապված գլոբալ միտումների հետ, որոնց վրա ազդեցություն ունեցավ 2020 թ.-ին սկիզբ առած համավարակը:

Առաքման գլոբալ շղթաներում տեղի ունեցող վերադասավորումները հանգեցրել են նրան, որ ներդրումները հիմնականում հոսում են դեպի այն երկրներ և ընկերություններ, որոնք ներգրավված են դրանցում: Հայաստանը նման շղթաներում ներգրավված է հիմնականում հումք մատակարարելով, ինչը նվազեցնում է ներդրումների մեծ ներհոսքի հնարավորությունը: Իրավիճակը փոխելու տեսանկյունից կարևորվում է ինովացիոն արտադրությունների զարգացումը, այդ ճանապարհով արտահանման մեջ ավելացված արժեքի բաժնեմասի մեծացումը: Առաքման գլոբալ շղթաներում միայն այդպիսի արտադրանքով ներգրավվելով՝ հնարավոր կլինի ապահովել երկրի առաջընթացը: Հետևաբար, առաջիկայում որոշիչ է դառնում ներքին ներդրումային ներուժն օգտագործելը, համախառն ներքին խնայողությունները ներդրումային ռեսուրսների վերափոխելը:

- Ներդրումների մեծ ներհոսք ապահովելու համար կարևոր նշանակություն ունեն ներդրումներ ընդունող երկրի տրանսպորտային ենթակառուցվածքները: 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին էր, որը հունվարի 11-ին, ըստ էության, ավելի հստակեցվեց: Իրականում սա կնպաստի՞ ներդրումների ներհոսքին, ՀՀ տնտեսության զարգացմանը:

-Ակնհայտ է, որ Հայաստանի նման հատկապես ծովային ելք չունեցող ցանկացած երկրի համար տրանսպորտային գործոնը կարևոր է: Կարևոր են բաց սահմանները, մոտակա նավահանգիստների մատչելիությունը: Արդեն երեք տասնամյակ է, ինչ Հայաստանը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, չունի հաղորդակցության օպտիմալ ուղիների ընտրության հնարավորություն: Այդ ամենն ազդել է ոչ միայն առանձին արտադրատեսակների ինքնարժեքի վրա՝ դրանք դարձնելով պակաս մրցունակ, այլև պայմանավորել է երկրի տնտեսության կառուցվածքը. երբեմնի զարգացած մեքենաշինական համալիր ունեցող երկիրն ամբողջությամբ ապարդյունաբերականացվել է, ինչը սպառնալիք է դարձել ոչ միայն տնտեսական անվտանգության, այլև ազգային անվտանգության համար:

Անշուշտ, այդ վիճակը ձեռնտու է հարևան թշնամի երկրներին: Այդուհանդերձ, Հայաստանով անցնող տրանսպորտային կապերի ապաշրջափակումն առաջին հերթին հսկայական օգուտներ կբերի հենց նրանց, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային հաղորդակցությունը մեծ հեռանկարներ է բացում իրենց համար: Իհարկե, ասվում է նաև, որ Հայաստանն էլ տնտեսական մեծ օգուտներ կստանա: Այս հարցին հարկավոր է զգուշավոր մոտենալ և հաշվի առնել, թե ինչ տնտեսություններ ունեն հարևան երկրները, ինչ այլ՝ ոչ տնտեսական նպատակներ են հետապնդում նրանք: Այս առումով ուշագրավ է Ճապոնիայի փորձը: Եվրոպացի առևտրականները և միսիոներները, որոնք Պորտուգալիայից և Իսպանիայից էին, Ճապոնիայի ափեր են հասել 16-րդ դարի կեսին: Նրանք զբաղվել են ոչ միայն առևտրով, այլև քարոզել են կաթոլիկություն, ինչը սպառնալիք էր Ճապոնիայի միավորման համար:

Ճապոնիայի կառավարողները գիտակցեցին, որ եվրոպացիներն Ասիայում կտրականապես չեն ցանկանում սահմանափակվել միայն առևտրով և վաղ թե ուշ կանցնեն արևել յան երկրների բռնազավթմանը: Այդ պատճառով էլ Ճապոնիայում 1633-1639 թվականներին Տոկուգավայի սյոնգունատը (կառավարությունը) ձեռնարկեց մի շարք քայլեր. սահմանափակվեց առևտուրն այլ երկրների հետ, արգելվեց կաթոլիկ միսիոներական գործունեությունը, արտասահմանյան գրքերի ներմուծումը, օտարերկրացիների մուտքը Ճապոնիա, ճապոնական հպատակների չարտոնված մեկնումն արտասահման: Այդպիսով, Ճապոնիան ինքնամեկուսացվեց արտաքին աշխարհից: Այդ իրավիճակը տևեց 220 տարի: 1853 թ.-ին ամերիկյան նավերը, Մեթյու Փերիի հրամանատարությամբ¬, ստիպեցին մի շարք անհավասար պայմանագրերով Ճապոնիան բացել՝ Ամերիկայի (ըստ էության՝ Արևմուտքի) հետ առևտրի համար:

Եթե զուգահեռներ տանենք Հայաստանի հետ, ապա, ստացվում է, որ Արցախյան պատերազմի արդյունքում Հայաստանն արդեն 30 տարի շրջափակողները պարտադրեցին ապաշրջափակում՝ անհավասար համաձայնությունների միջոցով:Եթե Ճապոնիայի պարագայում շուկան բացելու խնդիր էր լուծվում, ապա Հայաստանի պարագայում հեռու գնացող նպատակադրումներ են արվում, որոնք սպառնալիքներ են առաջացնում մեր երկրի անվտանգության համար: Ամեն դեպքում, հարկ կլինի ձեռք բերված պայմանավորվածություններից բխող ցանկացած գործողություն կատարել այնպես, որպեսզի՝ առաջին՝ չեզոքացվեն մեր ազգային անվտանգության սպառնալիքները, երկրորդ՝ առավելագույնի հասցվեն տնտեսական օգուտները:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնական «ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Նոր զարգացում․ ԿԿՀ-ն որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ դիմումի հարցովԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է. Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ. Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենին Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչ է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս