Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երդվենք, որ զոհվել չկա, պիտի գնանք տուն». այս խոսքերից րոպեներ անց Ժորան զոհվել է. շուտով կծնվի հերոսի առաջնեկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

27-ամյա Ժորա Դալլաքյանը պայմանագրային զինծառայող էր: Պատերազմի օրերին կռվել է Քարվաճառում, որից հետո՝ Շուշիում:

«Ճամբարակի դիրքերն էր պահում, պատերազմի օրերին տեղափոխեցին Քարվաճառ, հետո՝ Վարդենիս: Նոյեմբերի 6-ին տուն եկավ, նույն գիշերը տեղափոխեցին Շուշի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Ժորայի հայրը՝ Սողոմոն Դալլաքյանը:

Ժորայի եղբայրը՝ Սարոն, պատերազմի օրերին ևս առաջնագծում էր, երկու եղբայր միասին են կռվել Շուշիում:

«Շուշիում թեժ մարտեր էին, Ժորան ասում էր՝ գնամ՝ վերջացնենք պատերազմը: Անկազմակերպ է եղել ամեն ինչ, կռվելիս էլ զորքը ցրված է եղել»,- ասում է Սողոմոնը:

Այդ օրերին Ժորան հազվադեպ էր զանգում, հարազատները նրա հետ վերջին անգամ խոսել են նոյեմբերի 8-ին: Թեև հերոսի եղբայրը ևս Շուշիում էր, սակայն այդ օրը միասին չեն եղել, Ժորայի վերջին զանգի ժամանակ առաջին ու միակ հարցը եղբորն է վերաբերվել. «Ասացի, որ Սարոն չի զանգել, ասաց՝ մեր տեղը լավ է, բայց Սարոյի համար եմ անհանգիստ»,- նշում է Ժորայի հայրը:

Հայրը հիշում է, որ Ժորայի զանգից հետո Սարոն է զանգել, եղբորից հարցրել, սակայն հետո երկու եղբայր կարողացել են կապ հաստատել միմյանց հետ:

«Սարո ջա՛ն, խոսելու հնարավորություն չկա, բայց լավ ենք, զգույշ եղի՛ր»,- ասել է Ժորան:

Թեև Ժորան չի սիրել երդվել, սակայն այդ օրը եղբորն ասել է. «Երդվենք, որ զոհվել չկա, պիտի հետ գնանք տուն...»: Զինակից ընկերները պատմել են, որ հեռախոսն անջատելուց մի քանի րոպե անց՝ մոտավորապես 16.30-ի սահմաններում, տանկով խփել են Ժորային. Ժորան ընկավ Շուշիում՝ հերոսի պես:

Ընկերները Ժորայի զոհվելու մասին լուրը եղբորից գաղտնի են պահել, Սարոն ընկերների զրույցից է հասկացել: Զոհվելուց երկու օր անց՝ նոյեմբերի 10-ին, Ժորայի դին փոխանցել են հարազատներին:

Ժորան վերջերս էր ամուսնացել, շուտով կծնվի առաջնեկը՝ Արմինեն:

Հայրն ասում է, որ Ժորան վստահ էր՝ այս պատերազմում հաղթելու ենք:

Ժորան սիրում էր երգել, նվագել, ու, թեև այլ մասնագիտություն ուներ՝ էլեկտրաեռակցող էր, սակայն չէր աշխատել այդ մասնագիտությամբ: Սերը դեպի զինվորական գործը ստիպել էր նրան պայմանագրային զինծառայող դառնալ:

Ժորայենց գյուղում՝ Գետիկում, հերոսին, որպես լավ ու բարի համբավ ունեցողի, բոլորը գիտեն:

Արփինե Հակոբյան

     
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Կինը հինգ ամսվա ընթացքում երեք անգամ ամուսնացել էԻնչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան12-ամյա տղան խաղահրապարակում դանակահարել է մի երեխայի «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները