Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Հայաստանում խնդիրները օրեցօր ավելանում են: Ռազմագերիների և անհետ կորածների, անհասկանալի սահմանազատումների արդյունքում` Ադրբեջանին տրվող տարածքների, Հայաստանի և Արցախի անվտանգության, Արցախի անկախության, տնտեսության և երկրի ընդհանուր կառավարման համակարգում առաջացած ճեղքերը նոր մարտահրավերներ են ստեղծում մեր երկրի համար: Ըստ էության` իշխանությունները տապալվել են նաև արտաքին ճակատում` մասնավորապես չկարողանալով նորմալ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ հայկական կողմի համար առաջացած խիստ ցավոտ խնդիրները լուծելու համար:
Այս խնդիրներով զբաղվելու փոխարեն` իշխանությունները զբաղված են նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ որոշ դեպքերում սուբյեկտիվ, ընտրողաբար գործեր կարելով` խոսքի ազատության և այլ հիմնարար իրավունքների սահմանափակումներով և հակաիշխանական գործիչների նկատմամբ իրավական, հարկային և տեղեկատվական տեռորով:
Ընդդիմությանն իր հերթին չհաջողվեց առ այսօր կոնսոլիդացնել հասարակության այն հատվածին, որը կարող էր կրկնել 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության, հեղափոխության, հեղաշրջման կամ, անվանեք ինչպես կցանկանաք, աննախադեպ հաջողությունը և լայն հանրային աջակցությամբ հասնել գործող իշխանությունների հրաժարականին:
Այսօր արդեն, ըստ էության, գոյություն ունի հանրային, ժողովրդական մեծ` նոր ուժերի առաջացման, նոր բևեռի ձևավորման պահանջարկ: Գոյություն ունի հանրային մեծ կոնսենսուս այդ հարցի կապակցությամբ, և, թերևս, հազվադեպ է պատահում, որ նոր ուժերի ստեղծման հրամայականը օրակարգ են բերում ոչ թե քաղաքական ուժերը, այլ հասարակության ամենալայն շերտերը: Հանրության հենց այս պահանջի շրջանակներում մենք միասնաբար պետք է ստեղծենք «Նոր ուժերի պլատֆորմը», որը կձևավորի նոր հանրային - քաղաքական օրակարգ, որտեղ կմիավորվեն բոլոր առողջ մտածելակերպով, երկիրը սիրող և արհեստավարժ մարդիկ, ովքեր պատրաստ են մի կողմ դնել իրենց ամբիցիաները և ստեղծել հասարակական - քաղաքական թիմ, որը պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու և հզորացնելու առաքելությունը՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, նկատառումներից և անձնական նախասիրություններից: Միայն կայուն և հզոր պետությունը կարող է դիմագրավել այն նոր մարտահրավերներին, որոնցում այս պահին ներքաշված է Հայաստանի Հանրապետությունը: Ասեմ ավելին, պատերազմը, ցավոք, դեռ ավարտված չէ, և միայն միասնական ժողովուրդն ու հզոր բանակը կարող են ստիպել մեր թշնամիներին՝ խուսափել մեզ հետ նոր առճակատումներից»:
 
 
Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում