Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչն է Նարինե Թուխիկյանին պաշտոնից ազատելու պատճառը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։ 

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Նարինե Թուխիկյանին աշխատանքից ազատելը կապ ունի երեկ Նկարիչների միությունում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ քաղաքացին վիրավորել էր իշխանությանը, ինչին ի պատասխան` Թուխիկյանը միայն լռել էր, Կամավոսյանն ասաց․ «Չեմ կարծում, որովհետև դիմումը վաղուց գրված կար։ Լրատվականներից մեկի հետ զրույցում նույնիսկ տիկին Թուխիկյանն ասել էր, որ հրաժարականի դիմումը գրել է, բայց խնդրել է որոշ ժամանակ մնալ որոշ ծրագրեր ավարտին հասցնել, նոր հեռանալ»,- նշեց նա։ 

Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում իրադարձությունների հաջորդականությունն այլ բանի մասին է վկայում, Կամավոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ կապ գտնելը ճիշտ չէ, որովհետև ինքը վաղուց էր դիմումը գրել և ամեն րոպե հնարավոր էր, որ այն ստորագրվեր վարչապետի կողմից»,- ասաց Կամավոսյանը։ 

Մենք նույն հարցերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից․ «Ես տեղյակ չեմ, ենթադրում եմ՝ իր դիմումի համաձայն է ազատվել։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ՝ ինչ միջոցառում և դեպք է տեղի ունեցել, դրա համար նմանատիպ հարցերն ուղղեք տիկին Թուխիկյանին։ Ես կարող եմ խորհրդակցության լինել և չիմանալ տիկին Թուխիկյանն անձամբ է դիմում գրել, թե ինչ-որ մեկն է նրա փոխարեն գրել»,- նշեց վարչապետի խոսնակը։ 

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Նարինե Թուխիկյանից, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։ 

Հիշեցնենք, որ երեկ ցուցահանդեսի ժամանակ քաղաքացին մոտեցել էր փոխնախարարին և ամոթանք տվել դավաճանների իշխանության ներկայացուցիչ լինելու համար: Փոխնախարարը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ չի կարող իրեն համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինքը մշակույթի ներկայացուցիչ է։ 

Նկատենք, որ Նկարիչների միությունում տեղի ունեցած տհաճ միջադեպն ու Նարինե Թուխիկյանին պաշտոնից ազատելը հաջորդեցին իրար, ինչից կարելի է ենթադրել, որ հավանաբար Նիկոլ Փաշինյանին վրդովվեցրել է այն փաստը, որ Նարինե Թուխիկյանը չի պատասխանել իրեն «դավաճանների կուսակցության ներկայացուցիչ» անվանած քաղաքացուն և չի պաշտպանել իշխանությանը։

Սոնա Հարությունյան

 

Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ Գևորգյան