Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվ նա կրկին աստղ է․ Մխիթարյանի երկրորդ տարին՝ «Ռոմայում»

ՍՊՈՐՏ

Դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփեց 2020 թվականի երկրի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկության արդյունքները: Հենրիխ Մխիթարյանը տասներորդ անգամ դարձավ հաղթող: Վերջին տասը տարիների ընթացքում մրցանակը միայն մեկ անգամ է ստացել այլ խաղացող` 2018-ին ընտրվել է Մարկոս ​​Պիզելին: Այդ ժամանակ Հենրիխը փորձում էր իրեն հարմարավետ զգալ «Արսենալում», բայց 2019-ի ամռանը նա այնուամենայնիվ խոստովանեց. «Միգուցե անգլիական ֆուտբոլն ինձ այնքան էլ հարմար չէ»:

Վերջին քվեարկության ժամանակ Մխիթարյանը մրցակիցներ չուներ: Ավելին, նա լավագույնն է՝ ոչ միայն Հայաստանում: «Ռոման»  պաշտոնական հարցում չի անցկացնում, բայց Il Romanista թերթի քվեարկության արդյունքները կասկած չեն թողնում. 2020 թվականին հռոմեական թիմի երկրպագուները հիացած են Հենրիխով:

«Նրան հնարավոր չէ կասեցնել: Մխիթարյանի կատարումը «զինաթափեցնող» գեղեցիկ է»,- գրում է Tuttosport-ը: Հենրիխը գոլեր է խփում և փոխանցում կատարում, իսկ «Ռոման»  Ա Սերիայի 4-րդ տեղում է՝ առաջ անցնելով ոչ միայն «Լացիոյից», այլև «Յուվենթուսից»:

Մխիթարյանը կրկին աստղ է: Նա «Բորուսիայում» լավագույններից մեկն էր, բայց տեղափոխվեց Անգլիա և խամրեց. չստացվեց ոչ «Մանչեսթեր Յունայթեդում», ոչ «Արսենալում»: Եվ երբ թվում էր, թե հաջող կարիերան ավարտված է, հայտնվեց «Ռոման»:

«Իտալիա տեղափոխվելով՝ ես կայացրի հնարավոր լավագույն որոշումը»,- ասում է Հենրիխը:

Մխիթարյանն իր կարիերան վերակենդանացրեց Իտալիայում: Հենրիխը Եվրոպայի ամենաարդյունավետ կիսապաշտպաններից մեկն է հիմա։

Ֆրանչեսկո Տոտին անմիջապես ասաց, որ ամեն ինչ լավ կլինի: «Ռոմայի» լեգենդը մեկնաբանեց Մխիթարյանի տեղափոխությունը 2019-ի սեպտեմբերին. «Նա ավելի ուժեղ կդարձնի «Ռոման», չնայած վերջին տարիներին նա խնդիրներ ուներ՝ վնասվածքների հետ կապված: Հուսով եմ՝ Մխիթարյանն այստեղ կցուցադրի իր լավագույն ֆուտբոլը: Երկրպագուները կսիրեն նրան»:

Հենրիխն իր դեբյուտային առաջնությունում խփեց ինը գոլ (միայն Էդին Ջեկոն էր գերազանցում նրան՝ 16 գոլ), La Gazzetta dello Sport-ը նրան 52-րդ տեղն է հատկացնում Ա Սերիայի լավագույն 100 խաղացողների մեջ, բայց մրցաշրջանը անկայուն էր՝ ինչպես «Ռոմայի», այնպես էլ՝ Մխիթարյանի համար: Հռոմեացիները կրկին բաց թողեցին Չեմպիոնների լիգան, իսկ Հենրիխը 38 հանդիպումներից մեկնարկեց ընդամենը 16-ում: Վնասվածքների պատճառով նա խաղադաշտում անցկացրեց 1,536 րոպե՝ առավելագույն ժամանակի մոտավորապես կեսը: Տիֆոսին (երկրպագուները) գոհ էր, բայց նրանք սպասում էին լիովին առողջ Մխիթարյանին՝ գնահատելու նրա առավելագույն արդյունավետությունը:

Այս մրցաշրջանում Հենրիխը քչերից է, որ գրեթե միշտ դուրս է գալիս խաղադաշտ առաջին րոպեներից։ Ութերորդ տուրում նա ուներ արդեն 5 գոլ. Հենրիխի համար սա մրցաշրջանի լավագույն մեկնարկն է «Շախտյորից» հեռանալուց հետո («Բորուսիայի» կազմում ՝ 2013 և 2015 թվականներին, նա երեք անգամ գոլ խփեց Բունդեսլիգայի առաջին ութ հանդիպումներում):

«Կարո՞ղ է ինչ-որ մեկը կանգնեցնել նրան: Եղբայր, դու խենթ ես…»,- կատակել է «Ռոմայի» կիսապաշտպան Գոնսալո Վիլարն Instagram-ում:

Մխիթարյանը պարբերաբար տպավորում է գործողությունների գեղեցկությամբ («Տորինոյի» և «Սասուոլոյի» գոլերն առաջնության առաջին հատվածում լավագույններից են), իսկ «Ջենոայի» հետ հեթ-տրիկը Հենրիխի համար առաջինն է բարձրագույն առաջնություններում, և առաջինը «Ռոմայի» համար Ա Սերիայում՝ վերջին 4 տարվա ընթացքում:

«Ես չեմ հասկանում, թե ինչպես է «Արսենալը» բաց թողել այդպիսի ֆուտբոլիստի»,- զարմացած ասում է «Ռոմայի» պատմության մեջ երկրորդ ռմբարկու Ռոբերտո Պրուցոն:

Հենրիխն անձամբ հերքում է այն տեսությունը, որ Իտալիայում խաղալն ավելի հեշտ է, քան Անգլիայում. «Իտալական ֆուտբոլը թերագնահատված է։ Ամեն ինչ բնավ այնպես չէ, ինչ նրանք մտածում և ասում են: «Ռոմայում» խաղալ սկսելուց առաջ ես հաճախ էի լսում, որ Ա Սերիայի մակարդակը շատ բարձր չէ, որ թիմերը բավականաչափ ուժեղ չեն: Սա մեծ սխալ է: Ես տպավորված եմ խաղացողների կարգով, նույնիսկ աղյուսակի երկրորդ կեսի թիմերի խաղացողների: Պաշտպանությունում ոչ ոք չի փակվում, բոլորը ցանկանում են խաղալ: Ես շատ ուրախ եմ, որ հիմա ելույթ եմ ունենում Իտալիայում»:

Մխիթարյանը «Շախտյորի» օրերից ի վեր չի ցուցադրել այնպիսի արդյունավետություն, ինչպիսին «Ռոմայում»: «Ես չէի սպասում, որ այդքան շատ գոլ կխփեմ,- ասում է նա: -Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներից: Իմ գոլերը թիմի շնորհիվ են: Ես ամեն ինչ անում եմ հանուն թիմի՝ օգնելու արդյունքի հասնել»:

Մխիթարյանը հիմա հռոմեացիների ամենավառ խաղացողն է: 2020 թվականի վերջում Ֆոնսեկայի թիմի մյուս արդյունավետ ֆուտբոլիստը միայն 11-մետրանոց իրացնող Ժորդան Վերետուն էր՝ 12 գոլ՝ 41 հարված դարպասին: Հենրիխը 76 հարվածից ունի 13 գոլ, սա լավագույն տասներորդն է առաջնությունում, գրեթե հավասարազոր է Կրիշտիանու Ռոնալդուին:

«Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում էր Ֆոնսեկայի արածից,- ասել է Մխիթարյանը Իտալիա տեղափոխվելուց հետո: -«Ռոմայում» ինձ շատ ավելի լավ եմ զգում, «Ֆոնսեկայի» ֆուտբոլն ինձ սազում է: Մենք խաղում ենք շատ ագրեսիվ՝ փորձելով գնդակն անընդհատ վերահսկողության տակ պահել: Ինձ դուր է գալիս այս խաղը»:

Հենրիխն արդյունավետորեն ինտեգրվեց պորտուգալացի մարզչի ֆուտբոլին և դարձավ հռոմեացիների հիմնական կատարողը:

Ֆոնսեկան Մխիթարյանին տալիս է գրեթե լիակատար ազատություն: Հենրին որոշում է հարձակման ժամանակ «Ռոմայի» պահվածքը։ «Ռոմայի» համակարգում Մխիթարյանը գտնվում է Պեդրոյի կողքին` միակ հարձակվողի ներքևում: Այս դերը եզրային ֆուտբոլիստի և լավագույն տասնյակի միջև խաչմերուկ է: Կախված դրվագից` Պեդրոն և Մխիթարյանն իրավունք են ստանում ընտրելու ցանկալի դիրքը: Պեդրոն և Մխիթարյանը նույնպես անընդհատ եզրեր են փոխում: Այս զույգը թիմում ունի առավելագույն ազատություն: Ֆոնսեկան հիանում է նրանց խելքով և հաճելի միջավայր է ստեղծում իմպրովիզի համար: «Մխիթարյանն ու Պեդրոն շատ նման են իրար: Երկուսն էլ շատ խելացի տղաներ են՝ ուժեղ մարտավարական ներուժով,- բացատրում է «Ռոմայի» մարզիչը,- Սովորաբար Մխիթարյանը որոշում է «Ռոմայի» հարձակողական վարքը, իսկ Պեդրոն հավասարակշռում է իր շարժումը (չնայած երբեմն դերերը փոխվում են): Ամեն ինչ գործում է հենց այն պատճառով, որ այս զույգը կատարյալ կերպով կարդում է դրվագները. Երկուսն էլ հասկանում են, թե ինչպես արձագանքել զուգընկերոջ շարժմանը»։

Գրեթե անսահմանափակ ազատությամբ դերը Հենրիխին բոլորից լավ է սազում: Դա նրան թույլ է տալիս լիովին զարգացնել խաղը։ Մխիթարյանն աներևակայելի բազմակողմանի է: Նման պայմաններում նա հնարավորություն է ստանում դիրք ընտրել և օգտագործել սպառնալիքների ամբողջ սպեկտրը՝ ուղղակի սպառնալիք դարպասին ստեղծում  և նախապատրաստական ​​փոխանցումներ հարձակման մեջ. ամեն տեղ Հենրիխը գոնե լավագույն 3-ի մեջ է:

Ֆոնսեկան Մխիթարյանին լիդեր է անվանում, Հենրիխն օրինակ է ծառայում մարզման ժամանակ։

«Հենրիխը մեզ շատ ստեղծագործականություն ավելացրեց, նա ժամանակին տեղափոխվում է և ճիշտ որոշումներ է կայացնում»,- ասում էր Ֆոնսեկան Մխիթարյանի մասին վերջին մրցաշրջանի ընթացքում: Հիմա մարզիչը նույնպես զերծ չի մնում հաճոյախոսություններից: Մխիթարյանը, ըստ նրա, առաջատար է դարձել՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ դրանից դուրս: Հենրիխն ամաչում է նման բնորոշումից. «Ես սիրում եմ գոլ խփել և փոխանցում կատարել, սիրում եմ օգտակար լինել: Բայց չեմ կարող ասել, որ ես առաջնորդ եմ: Ինձ համար կարևոր է խաղալ ցանկացած դիրքում, կարևոր է աշխատել ի շահ թիմի»:

«Մխիթարյանը շատ խելացի խաղացող է, չափազանց օգտակար խաղադաշտում,- ասում է Ֆոնսեկան: -Աշխատանքի նկատմամբ նրա վերաբերմունքն օրինակ է բոլորի համար: Հենրիխն ահռելի մոտիվացիա ունի: Նա աշխատում է՝ ինչպես 18 տարեկանում, ամեն օր: Նման մասնագետները քիչ են»:

«Յունայթեդում» Հենրիխը խնդիրներ ուներ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ կապված այն բանի հետ, որ Մխիթարյանը մարզմանը սովորաբար գալիս էր ավելի շուտ, քան պորտուգալացին:  «Ռոմայում» աշխատելու նրա ցանկությունը ոչ թե բախման պատճառ է, այլ առաջնորդության որակների դրսևորում:

«Ես պետք է օրինակ լինեմ,- շեշտել է Հենրիխը գարնանը կարանտինի ժամանակ: -Մեզ խնդրեցին տանը մնալ, այնպես որ, ես նույնիսկ վազքի չեմ գնում: Կարևոր է բոլորին ցույց տալ, որ հետևեն կանոններին: Բայց հավասարապես կարևոր է լավ մարզավիճակում մնալը, որպեսզի պատրաստ լինենք, երբ մեզ կրկին թույլատրվի խաղալ»:

«Մխիթարյանն ինձ շատ օգնեց,- ասում է «Ռոմայի» նորեկ Բորխա Մայորալը: -Մենք շատ ենք շփվում, Հենրիխի շնորհիվ ես շատ արագ միացա թիմին»:

Իսկ Պեդրոն, ով, ինչպես Մայորալը, սեպտեմբերից դարձել է հռոմեական ակումբի խաղացող, ասում է, որ Մխիթարյանի ներկայությունը թիմում «Ռոմային» ընտրելու պատճառներից մեկն է: «Այստեղ շատ երիտասարդներ կան՝ հեռանկարային թիմ: Բայց Էդինն ու Միկին ինձ հասկացրեցին, որ «Ռոման»  հաղթական մտածելակերպ ունի, որ թիմը կարող է վերադառնալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մակարդակ»,- ասել է իսպանացին:

Երկրպագուները պաշտում են Մխիթարյանին. Նա արագ խոսեց իտալերեն և խոստովանեց իր սերը Հռոմի և «Ռոմայի» հանդեպ

«Իտալացիները մտածելակերպով շատ նման են հայերին, ես ինձ արագ լավ զգացի այս երկրում,- ասել է Մխիթարյանը: -Ֆուտբոլն այստեղ անհավանականորեն սիրում են, ես դա գիտակցեցի առաջին օրը: Արդեն ինքնաթիռում՝ Հռոմ տանող ճանապարհին, տնային տնտեսուհին հարցրեց ինձ՝ արդյոք պայմանագիր կնքե՞լ եմ «Ռոմայի» հետ: Օդանավակայանում շատ լրագրողներ կային, ես ակումբի աշխատակցին հարցրեցի՝ արդյոք նրանք միշտ դիմավորո՞ւմ են խաղացողներին, ովքեր այդպես պայմանագիր չեն կնքել: Պատասխանը կարճ էր՝ Հռոմում խենթանում են ֆուտբոլի համար: Այն ժամանակ ես չգիտեի՝ կխաղա՞մ «Ռոմայում», թե՞ ոչ, բայց տիֆոսին (երկրպագուները) ինձ արդեն իրենցն էին համարում»:

Տեղափոխությունից երեք ամիս անց Մխիթարյանը փայլուն հարցազրույց տվեց իտալերեն, և երկրպագուները հիացած էին: «Նա վարձավճարով է եկել, գուցե միայն մեկ տարով, բայց դա պրոֆեսիոնալիզմ է»,- ասում էին երկրպագուները։

2020 թվականի օգոստոսին Մխիթարյանը խզեց պայմանագիրն «Արսենալի» հետ և վերջնականապես գրավեց երկրպագուների սրտերը. «Նա հրաժարվեց յոթ միլիոն պայմանագրից, որպեսզի խաղա մեզ համար՝ ստանալով կեսը»:

«Ես սիրում եմ Հռոմը, սիրում եմ «Ռոման», սիրում եմ «Ռոմայի» երկրպագուներին: Ուրախ եմ, որ եկել եմ այստեղ: Սա մեծ ու հոյակապ ակումբ է, որի ղեկավարությունն իսկապես ցանկանում էր ինձ տեսնել թիմում»,- այս խոսքերից հետո Մխիթարյանը երկրպագուների համար դարձավ իդեալական ֆուտբոլիստ։ Ամեն ինչ ամբողջացավ, երբ Մխիթարյանը «Լացիոն» անվանեց Հռոմի երկրորդ ակումբը։

«Երբ «Ռոման» հաղթում է, դա Մխիթարյանի թիմն է: Երբ պարտվում է՝ Ֆոնսեկայինը»,- ասում է Tele Radio Stereo-ի լրագրող Ավգուստո Չարդին:

«Ռոմայի» մարզիչը միշտ ճնշման տակ է, ֆուտբոլիստների համար նույնպես հեշտ չէ, բայց Հենրիխն ասում է, որ ինքը այս հարցում խնդիրներ չունի։

Մխիթարյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը, սակայն այն ունի ավտոմատ երկարացման տարբերակ: Դա անելու համար պետք է բավարարել երեք պայման. 6 գոլ ))) 5 գոլային փոխանցում ))), 23 հանդիպում` առնվազն 25 րոպե խաղադաշտում (մնացել է 4-ը): Ամեն ինչ գնում է նրան, որ շատ շուտով համաձայնագիրն ավտոմատ կերկարաձգվի: Բայց ակումբի ղեկավարությունը կարող է առաջ անցնել. ասում են, որ նոր պայմանագիրն արդեն պատրաստ է:

«Ֆուտբոլիստը կարճ կարիերա ունի. Դուք պետք է վայելեք խաղը և ժամանակ չկորցնեք»,- ասում է Հենրիխը: Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում հիմա. Մխիթարյանը լավ է զգում «Ռոմայում», իսկ «Ռոման»՝ Մխիթարյանի հետ:

 Սիրարփի Աղաբաբյան

Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթը Լիբանանում իսրայելցի զինվորը պղծել է Կույս Մարիամի արձանը Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա Փաշինյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց «Ինձ մոտ տպավորություն է, որ կապիկներ են ղեկին, ոչ թե մարդիկ». Վան Եղիազարյան Մոսկվա թռչող 50 ԱԹՍ է ոչնչացվել․ քաղաքապետ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Պարսից ծոցում կա 1600 նավ․ նրանք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվենՈ՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Արտյոմ Վարդանյանի ընդգրկումը՝ կարևոր քայլ ազգային քաղաքականության ոլորտում100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ Ո՞ւմ վրա է մնացել Հայաստանի անվտանգությունըԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Վիզաների ազատականացման խոստումները և փակ դռների իրականությունըԾայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻնչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 մայիսի). Արձանագրվել է հազվագյուտ տիեզերական երևույթ. «Փաստ»Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան