Երևան, 23.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համակարգը ճաքեր է տալիս

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանին ընդամենը 2 տարի 8 ամիս էր պետք՝ Հայաստանի էներգետիկ համակարգը քանդելու և կոլապսի առաջ կանգնեցնելու համար։ Իշխանության գալուց առաջ նա խոստանում էր կարգի բերել այս համակարգը։ Մինչդեռ՝ 2 տարի 8 ամսում հասել ենք մի վիճակի, երբ Հայաստանը սնուցող գազատարի վրա մեկօրյա տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով ստիպված ենք սպառողներին զրկել գազից և անջատել հոսանքը։

Օրերս «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրեց, որ Հայաստանի բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

Իր հերթին՝ մի հայտարարություն էլ տարածեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ գուժելով ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մասին։

Թե ինչո՞ւ է առաջացել նման խնդիր, դեռ կանդրադառնանք։ Բայց մինչ այդ պատկերացրեք՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի գազամատակարարումը մի քիչ ավելի երկար ժամանակով դադարեցվի։

Վերջին տարիներին առաջին անգամ չէ, որ տեխնիկական աշխատանքներ են կատարվում Հայաստանը սնուցող գազատարի վրա։ Այդպիսի աշխատանքներ միշտ էլ կատարվել են, այն էլ՝ շատ ավելի երկար ժամանակով։ Բայց ներքին սպառողների գազի ու հոսանքի անջատման կարիք չի եղել։ Չի եղել, որովհետև մենք ունենք գազի ստորգետնյա պահեստարան, որտեղ կարող է ոչ թե մի քանի օրվա, այլ մի քանի ամսվա համար անհրաժեշտ գազ պահուստավորվել։ Եթե ստիպված ենք անջատել սպառողների գազը, նշանակում է՝ այդ պահեստարանում կամ անհրաժեշտ քանակությամբ գազ չկա, կամ այլ խնդիրներ կան։

Սպառողների գազամատակարարման դադարեցումն այս անգամ կապված էր այլ խնդիրների, մասնավորապես, պահեստարանից գազի առաքման տեխնիկական սահմանափակ հնարավորությունների հետ։ Պահեստարանից կարող է առաքվել օրական առավելագույնը 6 մլն խորանարդ մետր գազ։

Իսկ ինչո՞ւ է առաքման հնարավորությունը 6 և ոչ թե, ասենք, 10 միլիոն խորանարդ մետր։

Պետք է ենթադրել, որ այս հարցի պատասխանը ներդրումների մեջ է։ Տեխնիկական խնդիրը լուծելու համար ներդրումներ են պետք։ Իսկ իշխանությունները վերջին 2-3 տարիներին ընկերությանը զրկել են ներդրումներ կատարելու հնարավորությունից, ինչ է թե՝ սպառողներին ցույց տան, որ սակագները չեն բարձրացնում։

Սակագները չբարձրացնելու դիմաց համակարգը կանգնեցրել են ահա այսպիսի խնդիրների առաջ։ Նման խնդիրների առաջիկայում դեռ շատ ենք հանդիպելու։

Բայց դա չէ միայն։ Նախկինում էլ գազատարի վրա տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով բազմիցս դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը։ Ու որպես փոխարինող հնարավորություն՝ օգտագործվել է իրանական գազը։ Ճիշտ է, Իրանից մենք գազ ենք ստանում էլեկտրաէներգիա արտադրելու և վերադարձնելու համար, ու այդ գազի ծավալը սահմանափակ է, բայց անհրաժեշտության դեպքում՝ Իրանը միշտ էլ պատրաստ է եղել ավելացնել գազի մատակարարումը Հայաստան։ Հետագայում, երբ այդ անհրաժեշտությունը վերացել է, մատակարարումների համապատասխանեցման միջոցով տարբերությունները վերականգնվել են։

Ինչո՞ւ հիմա հնարավոր չէր նույն կերպ վարվել։ Ու հասել ենք այնտեղ, որ անջատում ենք ոչ միայն գազալցակայանների, այլև Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։ Այն դեպքում, երբ Երևանի ՋԷԿ-ն աշխատում է գազ-էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում և ստացված իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիա է մատակարարում այդ երկիր։

Սա լրջորեն մտածելու տեղիք է տալիս։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում Իրանի հետ մեր՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական հարաբերությունները մի տեսակ ավելի սառն են։

Դա նկատելի է նաև էներգետիկ համագործակցության ոլորտում։ Նախատեսված բազմաթիվ ծրագրեր հայտնվել են հարցականի տակ։ Իշխանափոխությունից հետո դրանք աշխուժացնելու ուղղությամբ այդպես էլ չհաջողվեց ոչ մի առաջընթաց արձանագրել։

Դանդաղ են ընթանում երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները։ Այդ աշխատանքները վաղուց պետք է ավարտված լինեին, բայց մինչև հիմա ձգձգվում են։

Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է խոսվել Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրի մասին։ Փոխարենը՝ ղարաբաղյան պատերազմից հետո էներգետիկ ոլորտում ակտիվացել են Իրանի և Ադրբեջանի շփումները։ Արդեն կա պայմանավորվածություն Խուդաֆերինի ջրամբարի վրա էլեկտրակայան կառուցելու մասին։

Իսկ մենք տարիներ շարունակ դոփում ենք տեղում։ Ու մինչ Իրանի հետ էներգետիկ ծրագրերը կարող էին ավելացնել Հայաստանի էներգետիկ համակարգի կարողությունները՝ մենք հիմա ավելի շատ խնդիրներ ենք կուտակում, քան փորձում ենք դրանք լուծել։

Ընդ որում, խնդիրները միայն գազամատակարարման համակարգում չեն։ Ամբողջ էներգետիկ համակարգն է հայտնվել խնդիրների մեջ։

Ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար նախատեսված աշխատանքներն ուշացնելու հետևանքով ստիպված եղանք բարձրացնել հոսանքի սակագինը։ Մինչդեռ, այդ աշխատանքները ժամանակին կատարելու պարագայում՝ նման փաստի առաջ չէինք կանգնի։ Այսօր ստիպված չէինք լինի նաև Երևանի ՋԷԿ-ը կանգնեցնելու պատճառով բախվել էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու խնդրի հետ։

Եթե գործող ատոմակայանի հետ կապված աշխատանքներն են այս վիճակում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ «առաջընթաց« ունենք նոր ատոմակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ։ Իշխանությունները վաղուց մոռացել են այդ մասին։

Ձախողվել է նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը, որով նախատեսվում էր մեր էներգետիկ համակարգը կապել Ռուսաստանի հետ՝ վերածելով տարածաշրջանային հաբի։ Նոր-նոր հիշել են էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ձևավորման մասին, երբ այդ աշխատանքները տարիներ առաջ էին սկսվել, իսկ վերջին տարիներին ուղղակի մտել էին փակուղի։

Հայաստանի էներգետիկ համակարգում խնդիրներն օր օրի շատանում են։ Գազամատակարարման ոլորտում արդեն սկսել ենք պարտքեր կուտակել, չնայած ընդամենը 6 ամիս առաջ է վերանայվել և բարձրացվել սակագինը։ Էլեկտրաէներգիայի նոր սակագները գործողության մեջ կմտնեն փետրվարի 1-ից, բայց արդեն հիմա խոսվում է սակագների վրա ճնշման մեծացման մասին։

Այլ կերպ, թերևս, չէր կարող լինել։ Երբ սակագները զսպելու համար համակարգին զրկում ենք ժամանակին ներդրումներ կատարելու և տեխնիկական վերազինում իրականացնելու հնարավորությունից, դա հետո ինչ-որ տեղից դուրս է գալու։ Ու հիմա ստիպված ենք լինելու ավելի թանկ վճարել ոչ միայն՝ այդ ծառայություններից օգտվելու, այլև՝ կորցրածը հետ բերելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168․am

Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ»Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ»Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն․ ձերբակալվել է 4 անձ Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը, ով անզգուշաբար «Լեգո» խաղալիք է կուլ տվել Իրանը միշտ հավատարիմ է մնացել ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ուղուն Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում․ Բռնցքամարտի ֆեդերացիայի հայտարարությունը Արտակարգ դեպք՝ Երևանում․ 9 ամսական երեխան «Լեգո» խաղալիք էր կուլ տվել և այն մնացել էր կոկորդում «Հըզբոլլահը» հայտարարել է Լիբանանի հարավում իսրայելցի զինվորականներին հարվածելու մասին Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 7 մեդալ 12-ամյա նկարիչ Հրայր Գրիգորյանն արժանացել է «Գրան պրի» մրցանակի Սպասվու՞մ է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանՀրազդան գետում քիչ առաջ հայտնաբերվեց դիակը, և այն ճոպանների միջոցով դուրս բերվեց Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին Ինձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՇղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում Ստեփանակերտում երկու տաճարների ավերումը Հայոց ցեղասպանության նախաշեմին շատ խորհրդանշական է. Ռուսաստանի հայերի միություն Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Մարտին Պողոսյան․ Կարող էի չեմպիոն դառնալ, եթե հրման մոտեցումն անեի Ռուսաստանում առաջարկում են «Ուգրոզա» հրթիռները կիրառել անօդաչուների դեմ Սուրեն Պապիկյանը Վրաստանի ՊՆ նախարարի հետ երեկոյան զբոսանքի է դուրս եկել ու լուսանկար հրապարակել Հրազդան գետում դի կա․ գետը վարարել է, և չի բացառվում, որ քշել, տարել է այն․ որոնողական աշխատանքներ են ընթանում Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինԱրտակարգ իրավիճակ Երևանի Աղի կոմբինատում․ փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու ԱՄՆ-ը 38 տարվա մեջ առաջին անգամ տախտակամածային թնդանոթներ է կիրառել Իրանի դեմ. The War Zone Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԱվանի աղի կոմբինատում էլեկտրաէներգիան անջատվել է, 46 հոգի մնացել է 236 մետր խորության տակ Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Կամո բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը Կալինինգրադում 14-ամյա աշակերտուհին մահացել է դպրոցի պատուհանից ընկնելուց հետո «Ռեալը» շարունակում է հետապնդել առաջատարին Իրանը թույլատրել է շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե վերացվի ծովային շրջափակումը Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԿկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ մանրամասներ Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը»Հերթական դեպքը. թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հետ «Վեոլիա Ջուր»-ը Բյուրեղավանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ դեռ չի հայտնաբերել Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մանրամասներ՝ Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերից Փաշինյանը և խաղաղությունն իրար հետ այնքան կապ ունեն, ինչքան Ալիևն ու ժողովրդավարությունը. Շարմազանով «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանԻսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում․ կա երկու զոհ Հասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա Սողոմոնյան