«Ժողովուրդ». Արտակ Շաբոյանն իր ընտանիքի հետ առաջիկայում մեկնելու է ԱՄՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր ընտանիքի հետ առաջիկայում Հայաստանից մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Երեկ Արտակ Շաբոյաևն իր ընտանիքի անդամների հետ այցելել է ԱՄՆ դեսպանատուն՝ այդ երկիր մուտք գործելու վիզա ստանալու նպատակով։ «Ժողովուրդ»–ը փորձեց ՏՄՊՊ հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից պարզել, թե ինչու է Արտակ Շաբոյանն ընտանյոք հանդերձ դիմել դեսպանատուն, արդյո՞ք նա պատրաստվում Է արտագաղթել։ Շաբոյանի մամուլի քարտուղարն ասաց, որ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահն ԱՄՆ է մեկնելու «անձնական այցով»։ Գայանե Սահակյանը, սակայն, չկարողացավ ասել, թե կոնկրետ երբ Է նա պատրաստվում մեկնել ԱՄՆ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



