Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 236 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 912-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3007 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունվարի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 734 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3741-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 436 է, ընդհանուր առողջացածներինը՝ 153 500, փաստացի բուժվողներինը՝ 7671 (մեկ օրում նվազել է 214-ով): Մեկ օրում արվել է 2224 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 626 377 թեստ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



