«Տոտենհեմ»-ը հաղթեց Պրեմիեր լիգայի հետնապահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում «Տոտենհեմ»-ը հյուրընկալվել էր «Շեֆիլդ Յունայթեդ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Տոտենհեմ»-ը երեք գնդակ ուղարկեց «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դարպասը` սեփականն ընդունելով մեկը: «Տոտենհեմ»-ի կազմում աչքի ընկան Սերժ Օրիեն, Հարի Քեյնը և Տանգայ Նըդոմբելեն: «Յունայթեդ»-ի միակ և հեղինակության գոլը խփեց Մաքգոլդրիկը: «Շեֆիլդ Յունայթեդ»- «Տոտենհեմ»` 1:3:
Այս տուրից հետո «Տոտենհեմ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է, իսկ «Շեֆիլդ Յունայթեդ»-ը` վերջինը: Առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



