Հայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 2021 թվականին երկրների անվտանգության վարկանշային աղյուսակում
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 2021 թվականին երկրների անվտանգության վարկանշային աղյուսակում, որը հրապարակվել էNumbeo տվյալների համաշխարհային բազայում:
Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 135 երկիր:
Նշենք, որ ի տարբերություն անցած տարվա՝ Հայաստանը գրանցել է անկում 2 տողով. 2020 թվականի վարկանշով հանրապետությունը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Հարեւան Վրաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 32-րդ, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 88-րդ հորիզոնականը:
Անվտանգ երկրների առաջին եռյակում են ընդգրկվել Քաթարը, Թայվանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



